ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թունավորումներ հանրապետությունում. Հիվանդանոց է տեղափոխվել 12 մարդ, այդ թվում երեխաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 31-ին, ժամը 15.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 3 քաղաքացի:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 13.00-ին, Արարատի մարզի Ջրաշեն գյուղի տներից մեկում գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 31-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ Հրազդան քաղաքից բուժօգնության են դիմել 3 քաղաքացի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, տանը տեղադրված բնական գազով ջեռուցվող վառարանից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 30-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Նորատուս գյուղի 3 անչափահաս բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, երեխաները թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 30-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի 3 բնակիչ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, իրենց տանը տոլմա են կերել, ինչից հետո ինքնազգացողությունները վատացել է, եւ «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular