Ձյան մեջ խրված «Կամազը» փակել է Սոթք-Քարվաճառ ճանապարհը․ տասնյակ մեքենաներ են կուտակված (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոթք-Քարվաճառ ճանապարհին խողովակներով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատարը արգելափակվել է ձյան մեջ եւ երկկողմանի փակել ճանապարհը։ Երկու կողմից տասնյակ մեքենաներ են կուտակված։
Երթեւեկությունը խափանվել է մոտ 14։30-ին, եւ մինչ այս պահը ճանապարհը շարունակում է փակ մնալ։
NEWS.am-ը ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ ահազանգը ստացվել է 15։00-ին, դիմել են «Ճանշինին»՝ հատուկ տեխնիկա տրամադրելու համար․ նախնական տեղեկություններով՝ հատուկ տեխնիկան տեղ կհասնի ժամը 16։00-ին։


.jpg)