ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Ջուլֆալակյան․ Մեր հիմնական նպատակն օլիմպիական ուղեգրերն են

ՍՊՈՐՏ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքն է անցկացնում «Օլիմպավանում»։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է ծրագրերից և սպասելիքներից։

«Այս տարվա մեր ամենագլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար։ Քանի մեդալ կլինի Եվրոպայի առաջնությունից եւ ինչ գույնի, այս պահին կարեւոր չէ։ Մեզ համար ամենակարևորը Օլիմպիական խաղերի ուղեգրերն են, որոնց առյուծի բաժինը խաղարկվելու է Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունում։ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Եվրոպական խաղերի համար։ Մինչև 16-րդ տեղ զբաղեցրած ըմբիշները հնարավորություն կստանան մասնակցել Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին։ Մի շարք մարզաձևեր Եվրոպայի առաջնությանն այս տարի փոխարինում են Եվրոպական խաղերով։ Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ ըմբշամարտն էլ այդպես լիներ։ Չեմ ցանկանում ասել, որ Խաղերի կարգավիճակն ու կարևորությունն արժեզրկվել են»,- ասել է Ջուլֆալակյանը։

Հարցին, թե  Արթուր Ալեքսանյանն ինչպե՞ս է զգում իրեն, նա պատասխանել է. «Արթուրն արդեն լիարժեք մարզվում է։ Իմ կարծիքով՝ ամեն ինչ լավ կլինի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular