ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հին և նոր էլի­տա­նե­րի փի­լի­սո­փա­յու­թյու­նը, կամ՝ սա­բո­տաժ պե­տու­թյան դեմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Սահմանադրությամբ հստակ սահմանված է, որ կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

ՀՀ քաղաքական համակարգի չկայացածության մասին է խոսում այն հանգամանքը, որ 20 տարվա ընթացքում ՀՀ պետաիշխանական ինստիտուտները 4 անգամ սահմանադրական մակարդակում լուրջ փոփոխություններ կրեցին՝ 1991թ., 1995թ. Սահմանադրության ընդունմամբ, 2005 և 2015թթ. Սահմանադրության փոփոխություններով:

Ցանկացած կառավարման համակարգ, ունենալով ավելի կամ պակաս ուժեղ կողմեր, արդյունավետ կամ ոչ արդյունավետ է դառնում մի շարք գործոնների հաշվառմամբ, ինչպիսիք են, օրինակ, տվյալ երկրում ժողովրդավարական քաղաքական ավանդութի առկայությունը, քաղաքական պրակտիկայի համապատասխանությունը Սահմանադրությանը, օրենքի գերակայությունը, հասարակության իրավագիտակցության մակարդակը և այլն: Այս տարրերի համախումբն այլ կերպ կոչվում է քաղաքական կամ սահմանադրական մշակույթ:

Նախորդ համակարգում քաղաքական էլիտաների միջև «խաղի կանոնների» որևէ համաձայնության բացակայությունն այնքան էր բարձրացրել իշխանության գինը, որ նախագահական, հետո արդեն նաև պառլամենտական ընտրությունները վերածվում էին «հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ» սկզբունքով պայքարի՝ պետականության համար ցնցումային հետևանքներով: Նման ռադիկալացած քաղաքական դաշտի պայմաններում իշխանության փոխանցման ներհամակարգային յուրաքանչյուր շրջան լուրջ փորձություն էր դառնում ՀՀ համար՝ քաղաքական և տնտեսական լրջագույն հետևանքներով

Գործող իշխանությունները, հնի ավանդույթները շարունակելով, փորձում են հնարավոր բոլոր մեթոդներով թիրախավորել անհատներին և երևույթներին գնահատականներ տալ անձնավորված՝ ո՞վ կամ ինչո՞ւ է այդ քայլին դիմել:

Չնայած այն բանին, որ վարչապետը և իշխանության մնացած անհատներն անընդհատ շեշտում են, որ իրենք չեն վարվում նախորդ իշխանությունների նման, «գերանդին ձեռքներին մարդկանց չեն հնձում» կամ վենդետաներով չեն զբաղվում, սակայն առօրյայում տեսնում ենք ուղիղ հակառակը. ո՞րն է պատճառը կամ բացատրությունը, երբ իշխանությունների գործողությունների հիմքում հենց նշված հնի գործելաոճն է:

Ներկա փուլում պետության առաջ տեսլական է դրված, ըստ որի, հետհեղափոխական քաղաքական դիսկուրսից անցում պիտի կատարվի դեպի տնտեսական փոփոխությունների և ամրացման փուլ, իսկ նման թիրախավորված և անհանդուրժող կեցվածքով նշված նշաձողերին հասնելն ուղղակի անհնար է: 

Նոր Հայաստանում առանձնահատուկ բարդ է կադրային բանկի հարցը. ակնհայտ է, որ գործող իշխանությունները ունեն լուրջ կադրային խնդիր, չկան քաղաքականապես կայացած և պետության շահն առաջնային համարող անհատներ, կադրային ռեսուրսների բացակայությամբ է պայմանավորված նաև ՏԻՄ կառույցների համակարգողների անհասկանալի և չհիմնավորված վարքագիծը համայնքապետների նկատմամբ, հենց այդ պատճառով է, որ մարզպետներն ամեն կերպ փորձում են ազատվել անցանկալի համանյքապետներից կամ անհասկանալի ու չհիմնավորված «բացահայտումների» ու «չարաշահումների» միֆի տակ՝ նրանց դարձնում իշխանության վերնախավի համար անընդունելի կերպարներ: 

Փաստացի ստեղծված իրականությունն այն է, որ գործող համայնքապետների 90 տոկոսը ընտրվել է համայնքի կողմից, ի դեպ, առաջնային մանդատով, և պարբերաբար շեշտել, թե նա հին համակարգի մասնիկ է կամ սպասարկել է նախկիններին, ուղղակի կոռեկտ չէ:

Սա վերաբերում է նաև պետական ապարատի աշխատակիցների մի զգալի հատվածին. մարդիկ ոլորտային պրոֆեսիոնալ մասնագետներ են և մեղավոր չեն եղել, որ ժամանակին այս կամ այն վերադասը եղել է անբարեխիղճ կամ թաթախված է եղել կոռուպցիոն սխեմաների մեջ: Նոր Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն ունեն մի շատ կարևոր խնդիր՝ նրանք ուղղակի շուրջ մեկ տարի է՝ երկրի դե ֆակտո և դե յուրե տերերն են, բայց, այնուամենայնիվ, չեն կարողանում դուրս գալ իրենց ընդդիմադիր կերպարից, ու շատ հաճախ քաղակտիվիստին բնորոշ բառապաշարով ու գործելաոճով են շարունակում աշխատել: 

Ակնհայտ է, որ նման գործելաոճը հակասել ու շարունակում է հակասել պետության շահերին, քանի որ տարբեր անձանց թիրախավորելով և նրանց գործունեության մեջ միայն վատը տեսնելով՝ անհնար է պետության առաջ ծառացած խնդիրները և մարտահրավերները հաղթահարել: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular