ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարտեզ» ռեստորանի միջադեպը այլ շղարշի տակ ներկայացնել ցանկացողներն ուղղակի կերպով օգտագործում են մահացած երիտասարդի հարազատների էմոցիոնալ դրսևորումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոնա Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Համացանցում տարածվել է « Պարտեզ » ռեստորոնաում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհված անձանցից մեկի քրոջ ` Նարե Մանուկյանի բաց նամակը, որտեղ անհիմն մեղադրանքներ են ուղղվում մարդկանց, ովքեր ընդհանրապես կապ չունեն այդ պատմության հետ: Առաջին հայացքից ել պարզ է, որ նամակի հեղինակը խորը զգացմուքների ազդեցության տակ լինելով հանդերձ, տրվել է սադրանքների և գրել է բաներ որոնց նա պարզապես չէր կարող տիրապետել: Դատելով մամուլում տարածվածության աստիճանից, գրառման տակ ֆեյքերի աննախադեպ ակտիվությունից, պարզ է դառնում որ սա հակաքարոզչական քայլ է, որի նպատակն է փորձել մեղքը իրական մեղավորներից այն կողմ տանել և այդ նպատակով օգտագործվել են մահացածների հարազատները : Պետք է նշել որ երկու մահացած երիտասարդներին հենց «Շշի Մելոյի» ազգականներն են կանչել Պարտեզ ռեստորան՝ հաշիվներ մաքրելու գործընթացին մասնակցություն ունենալու համար, ինչի արդյունքում էլ, զինված բանդան, ալկոհոլի ազդեցության տակ, աջ ու ձախ «պալիտ» է արել, առանց հասկանալու, որ այդ փամփուշտները հենց իրենց կողմանկիցներին կարող է կպնել ու հենց այդպես էլ լինում և երիտասարդները չեն կարողանում փրկվել: Ահա սա է ճշմարտությունը որի մասին խոսում են բազմաթիվ մարդիկ: Սակայն չափազանց սոսկալի երևույթ է, երբ ահա ասյպիսի ծանր հոգեկան դրության մեջ հայտված աղջկան, որոշ մարդիկ փորձում են օգտագործել եղելությունը այլ լույսի ներքո ներկայացնելու համար: Նրա կողմից ենթադրյալ ճշմարտությունը փորձում են իրականություն ներկայացնել: Նարե Մանուկյանի համար շատ օգտակար կլինի սպասել քննության արդյունքներին և արդեն փաստերի վրա հիմնված կարծիք կազմել եղելության մասին, չնայած այդ դեպքում ինչպես է պատրաստվում քույրը մեղադրել իր մյուս եղբայրենրին, ովքեր պատճառ են հանդիսացել մահացության: « Շշի Մելոյի » հարազատների ամենաթող պահվածքը տեսանելի է Աբովյանի ողջ բնակչությանը և ահա սրա դեմ պետք է պայքարել՝ նմանատիպ դժբախտ միջադեպերը կանխելու համար, ոչ թե տրվել սադրանքների և զրպարտել այլոց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular