ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ հեղափոխական Փաշինյան Նիկոլի. «168 ժամ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր խորհրդարանը սկսելու է կառավարության ծրագրի քննարկումը։ Որքան այն կտևի, դժվար է ասել։ Մյուս կողմից՝ դատելով կառավարության ծրագրի վերաբերյալ արդեն իսկ հնչած քննադատություններից, հիմնավոր ու փաստարկված քննադատություններից, քննարկումները կարող են տևել երկար, շատ երկար։ Բայց դրանից կառավարության ծրագիրը հազիվ թե փոփոխության ենթարկվի։

Ինչպես որ որևէ փոփոխության չենթարկվեց Կառավարության կառուցվածքի մասին օրենքը, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ վերջնական որոշում է կայացրել՝ այն նախնական տարբերակով ընդունելու վերաբերյալ։ Իսկ կառավարության կառուցվածքի վերաբերյալ հնչեցին առավել քան հիմնավոր քննադատություններ, բայց իշխանությունը որևէ կերպ չարձագանքեց դրանց։

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա, ի հեճուկս սպասումների, որ այն պետք է արտացոլեր հեղափոխության արժեքներն ու նպատակները, ծրագիրն այդ որևէ աղերս չունի հեղափոխության հետ։

Ճիշտ հակառակը՝ դրանում արձանագրված եզակի համեստ ցուցանիշներն ավելի շատ վկայում են հակահեղափոխության, քան հեղափոխության մասին։ Տնտեսական հեղափոխության մասին ամեն օր ու ամենուր հայտարարող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ներկայացրել է այնպիսի ծրագիր, որն իր որակով, ավելի ճիշտ՝ անորակությամբ, համեմատելի ու համադրելի չէ նախորդ որևէ, անգամ ամենաապաշնորհ կառավարության ծրագրի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, դեմ է գնացել 10 ամիս առաջվա հեղափոխական Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով այնպիսի ծրագիր, որի՝ ինչպես իրագործումը, այնպես էլ՝ տապալումը փոշիացնելու է հեղափոխության նպատակները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular