ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն իր հարկային պարտավորությունները մշտապես իրականացրել է օրենքով սահմանված կարգով. Սեդրակ Առուստամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը նախօրեին հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր ոմն Արտյոմ Զոհրաբյան «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական ձևակերպումների ցեմենտ է ձեռք բերել, որի արդյունքում պետությանը պատճառվել է նյութական վնաս։ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ հրապարակված տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն իր հարկային պարտավորությունները մշտապես իրականացրել է օրենքով սահմանված կարգով և պարտաճանաչ հարկատու է: Ինչ վերաբերում է վերոնշյալ Արտյոմ Զոհրաբյանի հետ գործարքին, ապա պետք է նշեմ, որ վերջինին փաստացի պատկանող «Աննա-Էլեն» և «Եվրո Շին» ՍՊԸ- ների հետ «Արարատցեմնետ» ՓԲԸ-ն աշխատել է հետվճարային տարաժամկետ վճարման սկզբունքով, սակայն դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին մենք դիմել ենք Ոստիկանություն, քանի որ վերջինները հրաժարվում էին վճարել դուրս գրված հարկային հաշիվների դիմաց, ավելին՝ փորձ էր արվում անվճարունակության հատկանիշների կանխամտածված մտադրությամբ խուսափել ֆինանսական պարտավորությունների իրականացումից: Այս դեպքում առավել քան տարօրինակ է, որ «Արարատցեմնետ» ՓԲԸ-ն դեռևս նախորդ տարի Ոստիկանությանը հաղորդագրություն է ներկայացնում սույն անձի ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ, սակայն նախօրեին տարածած հաղորդագրության մեջ իրավիճակը ներկայացված է միանգամայն այլ երանգներով: Նույն հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Արտյոմ Զոհրաբյանը 2018-ի հունիսից -օգոստոս ամիսներին ընկերությունից յուրաքանչյուր տոննա ցեմենտի դիմաց վճարած 54.000 դրամից 3000 դրամ հետ է ստացել, և որ դրա արդյունքում ևս պետությանը խոշոր չափերի վնաս է հասցվել: Նշված փաստարկը բացարձակ հիմնազուրկ է, քանի որ այդ ընկերությունների հետ առքուվաճառքը ձևակերպվել է էլեկտրոնային հարկային հաշիվներով. ընկերության կողմից ցեմենտի բացթողնման գնով ՝ 54 հազար դրամով՝ ներառյալ ԱԱՀ, որից ձևավորված բոլոր հարկային պարտավորությունները վճարվել են օրենքով սահմանված կարգով: Այսինքն՝ այստեղ բացարձակ անտրամաբանական է 3 հազար դրամի հետվճարման հանգամանքը:

«Արարատցեմնետ>> ՓԲԸ-ն դատական կարգով հետամուտ է լինելու, որպեսզի վերը նշված ընկերությունների ժամկետանց ֆինանսական պարտավորությունները առաջիկայում բռնագանձվեն: Տեղեկացնեմ նաև, որ դատական հայցն արդեն իսկ ներկայացված է:

 

Մուլտի Գրուպ կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular