ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարկ խոսքերը դարձել են Արթուր Գևորգյանի կարգախոսը. ԱԻԲԱ-ն հորդորել է ՀԲՖ նախագահի նոր ընտրություններ կազմակերպել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անուշիկ Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես հիշում ենք տևական ժամանակ ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի անվան և գործունեության շուրջ ծավալված աղմուկը չի դադարում. պատճառն այն է, որ նա ՀԲՖ նախագահի պաշտոնը ստանձնել էր անօրինական ճանապարհով, սակայն ամեն պատեհ-անպատեհ առիթը բաց չի թողնում այդ ամենը քողարկելու համար: 
Անկասկած ընտրությունները անցկացվել են բազմաթիվ խաղտումներով և այն մեծ աղմուկ է առաջացրել սպորտային աշխարհում, որն էլ անպատասխան չի մնացել ԱԻԲԱ-ի (բռնցքամարտի միջազգային միություն) կողմից: Կառույցը բացահայտել է բոլոր կեղծիքները և հրապարակել իրենց կատարած փորձաքննության արդյունքները : Արդյունքների մասին տեղեկացել ենք ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի՝ Հրաչյա Ռոստոմյանի, ֆեյբուքյան պաշտոնական էջից, որտեղ հրապարակվել է ԱԻԲԱ-ի կողմից ուղարկված նամակը Իսկ ԱԻԲԱ-ն այդ փաստատթղթով պատռեց Արթուր Գևորգյանի դիմակը և պահանջեց նախագահի նոր ընտրություններ:
Դե իհարկե այս ամենի «ջրի երես» դուրս գալուց հետո՝ Արթուր Գևորգյանը իրեն «հարմար» լրագրող էր փնտրում, որպեսզի մի քանի գրոշով կարողանա ստերը տեղադրվեն այս կամ այն կեղծ կայքերում: Սակայն նրա այս տեսակ սահմաններն անցնող սին ու դատարկ արված հայտարարությունները ոչինչ են, քանի որ բռնցքամարտում նրա կատարած, ավելի ճիշտ չկատարած աշխատանքը վկայում է նրա փոքրոգի և դրածո լինելը այդ պաշտոնում: Նախկին ոստիկանապետի հետ լինելով աներ-փեսա հարաբերությունների մեջ, կարծես դեռ չի գիտակցում իրականությունը և մոռանում է, որ վաղուց Վլադիմիր Գասպարյան էլ «եղանակ չի փոխում» այս երկրում և իր գործերին չի կարող «կռիշ» կանգնել: Բայցի այս՝ տարիների ընթացքում, բռնցքամարտում ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունեցել, ընդհակառակը, Արթուր Գևորգյանի թեթև ձեռքով ամեն անգամ բռնցքամարտը ավելի է ճահճանում և հասնում անդունդի շեմին:
Եվ ցավալին այն է, որ Արթուր Գևորգյանը անլուրջ է մոտենում այս ամենին և մատը մատին չտալով՝ ողբերգական վիճակի է հասցնում ՀԲՖ-ն և մեր մարզիկներին, ովքեր երազում էին բարձունքներ նվաճելու մասին: Եվ փոխանակ կասկածի տակ դնի ԱԻԲԱ-ի ՀԱՕԿ քգլխավոր քարտուղարին ուղարկված նամակը, լավ կանի մտածի, ինչպես հանգիստ, առանց ավելորդ լարվածության հեռանա, հակառակ պարագայում խայտառակ կերպով կվռնդվի ՀԲՖ նախագահի պաշտոնից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular