ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է Արթուր Գևորգյանն ընդհանրապես ու ինչի համար է ստում տեսախցիկների առաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արթուր Գևորգյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է, որպես Վովա Գասպարյանի փեսա, օրեր առաջ հարցազրույց է տվել լրատվականներից մեկին, որտեղ մասնավոապես կասկածի տակ է դնում նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի կողմից հրապարակած ԱԻԲԱ-ի նամակի իսկությունը: Արթուր Գևորգյանը թերևս զգալով մոտալուտ պաշտոնանկությունը, սկսել է լկտիաբար ստեր հորինել, հույս ունենալով, որ դա ինչ-որ կերպ կարող է փրկել նրան այս իրավիճակից, երբ ամբողջ բռնցքամարտի աշխարհն ուղղակի «դոշ է թափ տալիս նրանից» և ցանկանում է հեռացնել պաշտոնից, որին Գևորգյանն հասել է բացառապես մախինացիայի, խաբկանքի ու կեղծիքի միջոցով: Ռոստոմյանի հրապարակած նամակից ակնհայտ երևում է, որ Արթուր Գևորգյանը ստացել է այդ նամակը, որովհետև այն ուղղված է եղել Գևորգյանին, իսկ կրկնօրինակն էլ ուղարկվել է նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղարին: Այսինքն չէր կարող լինել այնպես, որ Հրաչյա Ռոստոմյանը ստանար այդ նամակը, իսկ Արթուր Գևորգյանը ոչ, ինչի մասին անամոթաբար բարձարաձայնում է նա: 
Արդեն հաստատված փաստ է, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունները կայանալու են, քանի որ ԱԻԲԱ-ն իր փորձաքննության արդյունքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել և հրահանգել է նույն նամակում, որպեսզի նոր ընտրություններ անցկացվեն: Այս ամենի մեջ սակայն զարմանալին Գևորգյանի ակտիվությունն է, ում համար ստելն ու կեղծիքի դիմելն արդեն իսկ սովորական զբաղմունք է դարձել: Ուզում ենք հիշեցնել այս դյուրագրգիռ երիտասարդին, որ դատարկ խոսակցություններ ծավալելուց, լավ կանի իր անցյալն ու գործունեությունը վերհիշի, ըստ այդմն էլ պարզ կդառնա, որ նա ինքն իրենով ոչինչ է, դատարկ տեղ, ով աներոջ անվան շվաքում լինելով, ինչ-որ ժամանակ կարողացել է զոռբայություն անելով, բռնցքամարտի աշխարհը տեռորի ենթարկելով իր ամբիցիաները բավարարել, բայց այլևս այդպես չի լինելու, քանզի հայկական բռնցքամարտի ապագան ու առհասարակ զարգացումը ուղիղ կերպով կապված է Արթուր Գևորգյանի՝ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հեռացմամբ, իսկ դա անխուսափելի է, քանզի կան դրա համար բոլոր հիմքերը:
Ուղղակի մարդ մի քիչ պետք է արժանապատվություն և տղամարդկություն ունենա ու տեսախցիկների առաջ լկտիաբար ստելուց առաջ, պետք է հաշվի առնի մի պարզ իրականություն՝ ստի ոտքը միշտ կարճ է ու Գևորգյանի բացահայտվելուն, հայտնի ասացվածքում նշված 40 օրն անգամ չի պահանջվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular