ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ազգային օրհներգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 29-ին լրացավ Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մահվան 100-րդտարելիցը: Մարդ, ով խորհրդանշում է հայոց պետականության վերակերտումը, դարավոր նիրհից մեր արթնացումը, մեր նվիրումն ազգ-հայրենիք գաղափարին: Արամը պետական գործչի իսկական կերպար է, պետականության գաղափարի անձնազոհ նվիրյալ ու գաղափարի մարտիկ: Նույն օրը, զարմանալի զուգադիպությամբ, երբ շատերը խնկարկում էին Արամի հիշատակը, համացանցում տարածում գտավ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը փոխելու թեման… Այն օրհներգը, որն Արամի ու Արամի նման մեծազոր այրերի ստեղծած պետության՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրհներգ հռչակվեց 100 տարի առաջ… Այս առումով մեր պետության գլխավոր խորհրդանիշերից մեկը՝ պետութան հիմնը, անշեղորեն կապված է «Հայաստանի անկախ պետականություն» գաղափարի հետ: Պատահական չէր, որ 1991թ., երբ հռչակվեց անկախ Հայաստանը, Առաջին Հանրապետության խորհրդանիշերն ընդունվեցին ու դարձան նաև Հայաստանի Երրորդ Հանրապետության խորհրդանիշներ՝ ցույց տալով գաղափարական այն ամուր կապը, որ գոյություն ունի Հայաստանի երկու հանրապետությունների միջև:

ՀՀ օրհներգը սովորական երգ չէ, այն անցել է փառավոր ու հերոսական ճանապարհ և որպես օրհներգ օծվել ու, միևնույն ժամանակ, օրհնել է մեզ… Այն ընդունվել է ժողովրդի կողմից, ինքնաբուխ ու սրտանց… Նրան չի քվեարկել որևէ խորհրդարան, այն հիմն է դարձրել ժողովուրդը՝ իր ազատագրական պայքարի վերելքի, իր հերոսական մարտնչումների օրերին երգելով, այդ երգի տակ մարտեր շահելով…Որևէ մեկը չէր հրահանգել 1918թ. օգոստոսի 1-ին, ՀՀ Խորհրդի անդրանիկ նիստի բացմանը, խորհրդարանի շենքի առաջ հավաքված մարդկանց ու նվագախմբին երգել այն: Նրանք երգեցին «Մեր հայրենիք», որովհետև թե Վանի հերոսամարտ տեսած վանեցի գաղթականը, թե Սարդարապատում մարտնչած արևելահայ ռազմիկը այս երգի հնչյունների տակ էր կերտել ազատ Հայաստան, կռվել այն գիտակցումով, որ «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի…»:

Իսկ հիմա, դեռ երեկ իշխանության եկած, այսպես ասած՝ «տակավին պատանի» մեր խորհրդարանի փոխխոսնակը, առաջարկում է փոխել ՀՀ Ազգային օրհներգը, այլ կերպ ասած՝ առաջարկում է խզել կապը մեր հերոսական անցյալի հետ, այն անցյալի, որի ուղղակի ծնունդն ու շարունակությունն է «Մեր հայրենիքը», նրա վերելքների ու վերջնական նպատակի՝ ազգային պետականության կերտման խորհրդանիշը: Պատմություն չիմացողների համար խոսենք փաստերով…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular