ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե հասարակության հիշողությունը կարճ չլիներ, Սերժ Սարգսյանը ինչո՞ւ պետք է ազատության մեջ լիներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 Մեր զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների  մասին։  Ձևավորվեց նոր խորհրդարան, կառավարության կազմը գրեթե ամբողջապես հայտնի է, ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Կազմը հիմնականում նույնն է՝ երիտասարդական. դա իր բոլոր կանխատեսելի ու անկանխատեսելի հետևանքները թողնում է։

– Անկանխատեսելի հետևանքները որո՞նք են։

– Հետևություն անելու խնդիր կա։ Օրինակ՝ պարգևատրումները։ Եթե նույնիսկ օրենքով է՝ լավ չէ։ Հանրապետականները իրենց թալանը օրենքով հարմարեցնում էին, հիմա իրենք էլ օրենքի տառին համապատասխան արել են, բայց բարոյական իմաստով որևէ բացատրություն չունի, հեղափոխական իշխանության համար անընդունելի է։ Երբ  քո թիմը ժողովուրդն է, իսկ ժողովրդի մեկ երրորդը հացի խնդիր չի կարողանում լուծել, իսկ մարդիկ միլիոնավոր պարգևատրումներ են ստանում՝ դա անտրամաբանական է։ Ես դա նկատի ունեմ։

– Տեսակետ կա, որ քանի որ խորհրդարանում չկա ուժեղ ընդդիմություն, այդպիսին կարող է ձևավորվել խորհրդարանից դուրս։ Համակարծի՞ ք եք, ո՞ր ուժերը կարող են  տանել այդ պայքարը։

– Հիմնական ուժերը բոլորն էլ խորհրդարանից դուրս են մնացել։ Այդ առումով չեմ բացառում, բայց շուտ չի լինի։ Եթե ուշադրություն դարձնում եք՝ այդ գործառույթն իր վրա վերցրել են ԶԼՄ-ները, այդ պատճառով էլ իշխանության դիմադրությունն  ու ագրեսիան այդ դաշտին են ուղղված, քաղաքական դաշտը դուրս է մղված՝ հատկապես այն ուժերը, որոնք տարիներ շարունակ եղել են քաղաքականության մեջ։

– Այդ ԶԼՄ-ները հիմնականում Քոչարյանի ազդեցության տակ գտնվողներն են..

– Բնականաբար, փողն իրենց ձեռքերում է։ Ոչ միայն Քոչարյանի, այլև նախկին համակարգի, նրանք, ովքեր եղել են կոալիցիայի մեջ, դուրս եկել՝ հեռուստաընկերություններ բացել։ Նրանք բոլորը աշխատում են հեղափոխության իշխանության դեմ։ Նույն այդ պարգևատրումների հետ կապված՝ ամբողջ թափանիվը շարժեց այդ համակարգը՝ քոչարյանական նախկին իշխանությունների ԶԼՄ-ները։

Այդ ԶԼՄ-ները հիմա ընդդիմության առաջին գծում են, ինչը, ըստ իս, վտանգավոր է, իսկ նրանք, որոնք օբյեկտիվ կարող են ներկայացնել իրավիճակը, ևս դուրս են մղվում։ Իրական քաղաքական դաշտը դուրս է մղվում շարքից։

– Իսկ Քոչարյանն այդ միջոցներով կարողանո՞ւմ է ձևավորել հասարակական տրամադրություններ։

– Նա անձամբ չի անում, իր վարձած մարդիկ են։ Չզարմանաք, որ Քոչարյանին ինչ-որ պահի բաց թողնեն։ Ես տեսնում եմ, որ կամաց-կամաց տրամադրություններ են ստեղծում, նույնիսկ Արցախի քարոզչությունը պատահական չէ։ Եթե, Աստված չանի, էյֆորիան  նստի, նրանք շատ արագ գլուխ կբարձրացնեն ու նրա ուղերձը իրականություն կդարձնեն։ Երբ Նիկոլի վարկանիշն ընկնում է՝ իրենք շատ արագ սկսում են գործողությունների ծրագիրը կյանքի կոչել։ Իրենք  վախենում են հիմա նման պրոցես սկսել։ Հանկարծ Նիկոլն ասի՝ ժողովուրդը հրապարակ դուրս գա, հիմա դեռ վախենում են։

– Կարծո՞ւմ եք՝ հասարակության հիշողությունն այդքան կա՞րճ է։

– Կյանքը ցույց է տվել, որ բավականին կարճ է, եթե կարճ չլիներ, Սերժ Սարգսյանը ինչո՞ւ պետք է ազատության մեջ լիներ, Քոչարյանից շա՞տ է  տարբերվում։ Նույնիսկ եթե դնես մի հարթության մեջ, ավելի վտանգավոր է, քան Քոչարյանը։ Իրենք սիամական զույգ են։

– Բայց հասարակության վերաբերմունքը երկուսի հանդեպ էլ բացասական է։

– Աղվան Հովսեփյանը, Հայկ Հարությունյանը՝ նրանք ինչո՞ւ են ազատության մեջ։ Եթե հասարակության հիշողությունը կարճ չլիներ, Նիկոլը պարտադրված քայլեր կաներ, որ արդարությունը վերականգնվեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular