ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լուսավոր Հայաստան». կառավարության կառուցվածքի անորոշության հետ կապված՝ պատային իրավիճակ է ստեղծվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կառուցվածքի անորոշության հետ կապված՝ երկրում պատային իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին  զրույցում ասել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Նա հիշեցրել է, որ կառավարության կառուցվածքի եւ կազմի հաստատումից հետո նախարարների կաբինետը 20 օրվա ընթացքում պետք է ներկայացնի իր ծրագիրը։ Իսկ հիմա այդ ամբողջ գործընթացը անորոշության մեջ է թաղվել։ Պատգամավորը նաեւ դժգոհել է, որ կառավարությունում անցկացնում են փակ քննարկումներ այդ բոլոր հարցերի շուրջ, իսկ խորհրդարանը տեղյակ չէ, թե ինչ որոշումներ են ընդունվում։

Ինչպես ընդգծել է Գորգիսյանը,  խորհրդարանի քննարկմանը կառավարության ծրագրի ներկայացման հարցում գործող իշխանություններն այդ գործընթացը ձգձգելու մեխանիկական եւ օրինական հնարավորություն չունեն, քանի որ Սահմանադրությունում նշված են կոնկրետ ժամկետներ։ Սակայն, ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքին, ապա այստեղ, քաղաքական գործչի խոսքով, իշխանությունների ձեռքերն ազատ են, եւ նրանք կարող են ձգձգել այդ գործընթացը։ «Այսինքն՝ կա ծրագիրը դիտարկման ներկայացնելու հնարավորություն։ Բայց դա կլինի անտրամաբանական, քանի որ կառավարության ծրագիրը պետք է մշակեն բոլոր ոլորտների պատասխանատուները։ Բայց եթե չկան մարմիններ, որոնք մշակում են այս կամ այն ոլորտի ռազմավարությունը, ապա այդ ծրագիրը կդառնա փաստաթուղթ, որը կենացներ կհիշեցնի, որոնցում միայն լավ ցանկություններ են նշվում։ Իրականում չեն լինի կոնկրետ պատասխանատու անձինք, որոնք կպատասխանեին այն հարցին, թե ինչպես ու ինչ կերպ են իրենք պատրաստվում իրականացնել եւ կյանքի կոչել այդ փաստաթուղթը։ Այսինքն՝ Ազգային ժողով կգան մարդիկ՝ ծրագիրը ներկայացնելու նպատակով, որոնք, գուցե, ապագայում չեն ներկայացնի այս կամ այն ոլորտը»,- պարզաբանել է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը։

Խմբակցության քարտուղարը տարակուսանք է հայտնել այն առիթով, որ կառավարության ծրագրում պետք է ներկայացված լինի, օրինակ, պետության ռազմավարությունը մշակույթի վերաբերյալ, բայց նախարարը, որը ոլորտի պատասխանատվությունն է կրում, այդպես էլ չի ներկայանա պատգամավորների առջեւ, քանի որ պատրաստվում են գերատեսչությունը միացնել կրթության եւ գիտության նախարարությանը։ «Հիմա ո՞վ է ներկայացնելու այդ ծրագիրը։ Ո՞ւմ ենք մենք հարցեր տալու։ Ո՞վ է պատասխանատուն՝ կրթության եւ գիտության նախարա՞րը, թե՞ մշակույթի նախարարի պաշտոնակատարը։ Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ սկզբում պետք է ներկայացվի կառավարության կառուցվածքը, հետո նոր արդեն մնացածը»,- ամփոփել է Գեւորգ Գորգիսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին լրացել է 15-օրյա ժամկետը, որը տրված էր վարչապետին կառավարություն ձեւավորելու համար։ Սակայն նշանակված է 12 նախարար 17-ից, իսկ խորհրդարանը անգամ չի սկսել կառավարության կառուցվածքի բարեփոխման օրինագծի քննարկումը, որով նախատեսվում է 5 նախարարության օպտիմալացում։ Նախարարների կաբինետը համարվում է մասամբ ձեւավորված։ Կառավարության ձեւավորումից հետո 20-օրյա ժամկետում կառավարությունը պարտավոր է խորհրդարան ներկայացնել իր գործունեության հնգամյա ծրագիր։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular