ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունները պետք է հաշտվեն երկրում ազատ մամուլի գոյության հետ․ Փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոր իշխանությունները չեն կարողանում հասկանալ, որ Հայաստանում կան ազատ լրատվամիջոցներ: Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքերով, տարօրինակ է, որ մարդիկ,  ովքեր ժամանակին լրագրողներ են եղել, չգիտեն, որ կան նաեւ ազատ լրատվամիջոցներ, որոնք աշխատում են եւ գոյություն ունեն միայն իրենց վարկանիշի հաշվին: «Իշխանությունները դժգոհում են, որ լրատվամիջոցները լուսաբանում են ամենաաղմկահարույց դեպքերը եւ մեղադրում են նրանց կողմնակալության եւ քննադատության մեջ: Այնուամենայնիվ, նրանք մոռանում են, որ լրատվամիջոցները միշտ քննադատել են իշխանություններին, այդ թվում նաեւ նախկին իշխանությունների օրոք․ սա է նրանց աշխատանքը», - նշել է փորձագետը:

Անդրադառնալով մարտի 1-ին գործի բացահայտման գործընթացին՝ քաղաքագետը շեշտել է, որ հասարակության մեջ դեռեւս հարցեր են մնում այդ գործով: «Իշխանությունները կենտրոնացած են միայն Ռոբերտ Քոչարյանի վրա, բայց մենք մինչեւ հիմա դեռ չգիտենք, թե ով է կրակել քաղաքացիներին եւ սպանել նրանց: Մենք գիտենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է այն հոդվածը խախտելու մեջ, որն այն ժամանակ չի էլ եղել», - նկատել է Ենոքյանը:

Անդրադառնալով բանտում Մհեր Եղիազարյանի մահվան թեմային՝ Աղասի Ենոքյանը նշեեց, որ առաջին հերթին մտահոգված է, որ հասարակությունը մինչեւ վերջին պահը լայնորեն տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվում: «Հացադուլի էությունն իր վրա ուշադրություն հրավիրելն է, սակայն Մհեր Եղիազարյանը դրան  չհասավ: Հարցն այն է, թե ինչու հասարակությունը չգիտեր այդ մասին: Իսկ նրա մահվան համար, բնականաբար, պատասխանատու են իշխանությունները», - եզրափակել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր դեկտեմբերին: Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, «Հայկական արծիվներ – Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը 2014 թվականի փետրվարից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերը, անձամբ կամ այլ անձանց միջոցով չարաշահել էր մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների վստահությունը՝ աշխատանքի տեղավորման կամ պաշտոնի մեջ առաջխաղացման պատրվակով նրանցից շորթելով 180 հազար դրամից մինչեւ մինչեւ 10 հազար դոլար՝ ընդամենը 4 միլիոն 775 հազար դրամ: Ի նշան բողոքի՝ նա հացադուլ էր հայտարարել, որը տեւեց 44 օր: Այն դադարեցնելուց հետո Եղիազարյանի կյանքը փրկել հնարավոր չեղավ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular