ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Խաչատրյանը եւ Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության հարցերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է պատվիրակությանը եւ նշել, որ նախորդող քննարկումները եղել են խիստ արդյունավետ եւ օրակարգում ներառված հարցերը դրանց շարունակությունն են։

Վասիլիս Մարագոսը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ արտահերթ ընտրությունները, նոր պայմաններ են ստեղծում ցանկալի արդյունքներին հասնելու համար։ «Այս ակնհայտ առավելություններն անհրաժեշտ է կապիտալիզացնել եւ օգտագործել, քանի որ ներդրողների կողմից, իսկապես, կա հետաքրքրվածություն։ Եվրամիությունն, իր հերթին, պատրաստակամ է աջակցել իրականացվող բարեփոխումներին», - նշել է նա:

Նախարար Խաչատրյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է ներդրողների համաժողով կազմակերպելու հեռանկարը, որն, ըստ կողմերի՝ կարող է երկխոսության եւ առաջարկությունների ներկայացման արդյունավետ հարթակ դառնալ՝ հնարավորություն ընձեռելով նպատակներից անցնելու գործնական քայլերի։ Անդրադարձ է եղել նաեւ համաժողովի անցկացման հետ կապված այլ հարցերի։

Տիգրան Խաչատրյանը եւ Վասիլիս Մարագոսը քննարկել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից պատրաստվող վերլուծությունը Հայաստանի տնտեսության ոլորտների կառուցվածքի վերաբերյալ, որի հիման վրա կկազմվի ներդրումների կարիքների ուղեցույց՝ բարեփոխումներ իրականացնելու նպատակով։

Նախարար Խաչատրյանը նշել է, որ խիստ կարեւոր են մեծ փորձառություն ունեցող  պրոֆեսիոնալ այդ կառույցի դիտարկումները առկա իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի կառավարության ծրագրով ամրագրվելիք գերակա ուղղությունների շուրջ առաջիկա քննարկումները եւ ձեռնարկվելիք միջոցառումները։

Նախարարը կարեւորել եւ գնահատել է Եվրամիության կողմից տրամադրվող  եւ՛ տեխնիկական եւ՛ բյուջետային աջակցության գործընթացը եւ հայտնել, որ այն շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ համագործակցության կարեւոր բաղդրիչը. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով կշարունակվեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ինչպես նախկինում սկսված բարեփոխումները, այնպես էլ կնախաձեռնվեն նոր՝ արդիական եւ իրավիճակին համահունչ բարեփոխումներ:

ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը կարեւոր դեր ունի ԵՄ տարեկան գործողությունների ծրագրերի ներքո ընթացող գործընթացների համակարգման եւ ապահովման հարցում, եւ ԵՄ կողմն ակնկալում է  ծրագրերի վերջնական հաստատման ընթացակարգերի վերանայում, պարզեցում եւ արագացում:

ԵՄ պատվիրակները տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի հետ քննարկել են նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ EU for Business ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող նախագծերին վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ենթակառուցվածքների ծրագրերին առնչվող հարցերին

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular