ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ ամսվա ընթացքում ԵԽ 2-րդ բարձրաստիճան պաշտոնյան է խոսում ՀՀ արդարադատության մարտահրավերների մասին. Ա. Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկ ամսվա ընթացքում Եվրոպայի խորհրդի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է խոսում Հայաստանի արդարադատության մարտահրավերների մասին. կարծում եք՝ զուգադիպությո՞ւն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեկ հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարԴունյա Միյատովիչի զեկույցը Հայաստանի վերաբերյալ։ Զեկույցում Հանձնակատարը, անդրադառնալով մարտի մեկի գործի քննության զարգացումներին, ընդգծում է գործընթացի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՔՆԵՐԻ ԽԻՍՏ պահպանությամբ, որպեսզի բացառվեն հնարավոր քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդադատության վերաբերյալ մեղադրանքները։ Ու կրկին՝ թարգմանաբար սա նշանակում է՝ նշված առումներով խնդիր են տեսնում՝ ոչ մի բառ հենց այնպես չի գործածված։

Քաղաքական վրեժխնդրության մեղադրանքից խուսափեք՝ նշանակում է աշխատեք չունենալ բանտարկյալ, որը համարվելու է քաղաքական եւ որը ի հայտ է գալու ընտրովի արդարադատության արդյունքում։ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի զեկույցից հետո սա մեկ ամսվա ընթացքում Եվրոպայի խորհրդի կողմից նույն բառապաշարով փաստացի երկրորդ ազդակն էր, որ մենք ունենք լուրջ խնդիրներ։

Այս պարագայում շատ կարեւոր է Հայաստանի իշխանությունների պատասխանը նշված ազդակներին։ Արդյոք շարունակելո՞ւ են անտեսել մարդու իրավունքների պաշտպանության ոլորոտում ձնագնդի էֆեկտով մեծացող խնդիրները եւ չնկատել սենյակում արդեն վաղուց գտնվող փղին, թե ի վերջո իշխանությունները իրենց մեջ ուժ են գտնելու դեմ հանդիման կանգնել մեր առջեւ ծառացած խնդիրներին եւ լուծել դրանք։

Հ.Գ. Հանձնակատարը զեկույցում նաեւ կոչ է անում իշխանություններին բացառել «բեւեռացնող, արժանապատվությունը նվաստացնող եւ հրահրող դիսկուրսը»։ Ահա այստեղ է ամենաբարդ խնդիրը՝ ինչպե՞ս պայքարել ինքդ քո դեմ, երբ նման դիսկուսի համար ունես մի ամբողջ ՊՈԱԿ եւ ոչ միայն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular