ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամներին: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

«Ողջունում եմ հարգելի գործընկերներ: Հարգելի պարոն Տեր-Խաչատուրյան, ուրախ եմ մեր ծանոթության համար, ուզում եմ շնորհավորել անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս ընտրված անդամներին, մաղթել ամենայն հաջողություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես մեր ժողովրդի: Իհարկե, ես միշտ ասել եմ, որ շատ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի գործունեությունը և կարևոր համարում հետագա գործունեությունը: Մեր կառավարությունը միտված է և հակված է լայն ու արդյունավետ համագործակցություն ունենալ Դաշնակցության հետ, որովհետև հասկանալի է, որ մենք շատ հարցերում նույն տեսակետը չունենք, բայց պակաս չեն հարցերը, որոնց վերաբերյալ առնվազն մեր ընկալման վեկտորները համընկնում են: Այնպես որ, ուրախ եմ այս առիթի համար, նաև համոզված եմ, որ ընթացիկ հարցեր քննարկելու հնարավորություն կունենանք: Կրկին անգամ շնորհավորում եմ անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս անդամներին ընտրության կապակցությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

«Շնորհակալություն պարոն վարչապետ: Նախ ցանկանում եմ անձամբ շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ, նաև շնորհակալություն հայտնել դեռևս մեր ժողովից առաջ հրավեր ուղղելու համար, որպեսզի հանդիպեք Բյուրոյի նոր անդամներին: Ուրախ եմ, որ հնարավորություն կա ունենալ բաց զրույց: Ինչպես առհասարակ նշում ենք մեր կարգախոսներում՝ մեր նպատակն է ունենալ հզոր հայրենիք և սփյուռք, վստահ եմ, որ այդ ուղղությամբ կան բավական ոլորտներ, որտեղ կկարողանանք համագործակցել՝ ի շահ մեր ազգային առաջնահերթությունների: Մենք միշտ պետության կողքին ենք՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև մեր հայապատկան հողերում ապրող հայերի իրավունքների ջերմ պաշտպանն ենք»,- ասել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամները վարչապետին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և հետագա ծրագրերի մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular