ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԵԿ-ի դեմ արշավը ուղղորդվում է կառավարությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասոցացվող Araratnews.am-ը մի վերլուծություն է հրապարակել ՊԵԿ պարգևավճարների շուրջ հանրային դժգոհության կապակցությամբ՝ այն որակելով «քարոզչական պատերազմ»  ընդդեմ ՊԵԿ-ի և արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ արշավի կազմակերպման մեջ մեղադրել է նախորդ իշխանություններին:

Եվ իրոք, վերջին օրերին մամուլի և սոցցանցերի հիմնական թեման ՊԵԿ պարգևատրումներ են, ամենաքննադատված անձը՝ ՊԵԿ նախագահը:

Իսկ ի՞նչ է եղել իրականում: 

Հունվարի 23-ին Yerevan.Today կայքը հրապարակեց տվյալներ ՊԵԿ աշխատակիցների բազմամիլիոն պարգևատրումների վերաբերյալ, որն արագորեն տարածվեցին տասնյակ կայքերում և սոցցանցերում՝ հարուցելով տարբեր քաղաքական դիրքորոշում ունեցող օգտատերերի դժգոհությունը:

Լուրի հրապարակումից կարճ ժամանակ անց Tert.am-ը հրապարակեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի պարզաբանումը, ըստ որի՝ Անանյանը հերքեց, որ այդ գումարը գոյացել է պարգևավճարի հետևանքով՝ ասելով, թե դեկտեմբերի վերջին աշխատակիցները ստացել են երկու ամսվա աշխատավարձ՝ զուգորդված պարգևավճարներով և հավելավճարով: Եթե պարզեցնենք Անանյանի ասածը, վերջինս չի հերքել, որ ինքն ու իր
ենթականերից ոմանք ավելի քան 8, 9 մլն դրամ աշխատավարձ են ստացել տարերվերջին, այլ հերքել է, որ այդ թիվը գոյացել է հենց պարգևավճարի արդյունքում:

Անանյանի պարզաբանումից հետո թեման էլ ավելի մեծ տարածում գտավ՝ արժանանալով ավելի մեծ քննադատության, քանի որ եթե նախքան պարզաբանումը մարդիկ թերահավատորեն էին մոտենում հրապարակմանը, պարզաբանումից հետո ՊԵԿ նախագահը հերքելով հաստատեց տեղեկությունը: Թեմային անդրադարձան նաև մասնագիտական շրջանակները: Օրինակ՝ փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատության»-ը տված հարցազրույցում մտահոգիչ համարեց ՊԵԿ պարգևատրումների չափը՝ պահանջելով հրապարակել պարգևատրված անձանց ցանկն ու պարգևավճարի չափը: Բայց ՊԵԿ նախագահը լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հրաժարվեց հրապարկել ցանկը՝ հղում անելով անձնական տվյալների գաղտնիության օրենքին, մինչդեռ նշված օրենքում պարգևավճար ստացած անձնացն տվյալների հրապարակման որևէ արգելք չկա:

Մի կարևոր փաստ կա, որի մասին հասկանալի պատճառներով չի խոսվում Araratnews.am-ի հրապարակման մեջ: Տարածվող տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ-ի պարգևատրումների թեման մամուլում հայտվել է հենց իշխանության մեջ գտնվող անձանց միջոցով: Բանն այն է, որ ՊԵԿ աշխատակիցների ստացած միլիոնանոց պարգրավճարները հարուցել են ընդամենը մի քանի հարյուր հազար ստացած բարձրաստիճան պաշտոնայների դժգոհությունը, ովքեր որոշել են այս կերպ «պատժել» Անանյանին՝ հասկացնելով, որ նա ու իր թիմակիցները թեև մյուսներից ավել չեն աշխատել, բայց տասնապատիկ անգամ ավելի գումար են ստացել և իրենք էլ են արժանի համապատասխան խրախուսման: Կոպիտ ասած, չեն թողել, որ ՊԵԿ ղեկավարները «հանգիստ մարսեն» իրենց մի քանի միլիոնանոց հավելավճարները: Ակնառու է, որ իշխանության տարբեր թևերը դիրքավորվելուց հետո փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը, այդ թվում՝ թիմակիցներին վարքաբեկելու միջոցով:

Եվ հիմա, երբ աղմուկը գնալով էլ ավելի է թեժանում՝ արդեն վնասելով կառավարության վարկանիշին, իշխանության ներկայացուցիչները սկսել են Անանյանի դեմ սկսված արշավի պատասխանատվությունը բարդել նախկին իշխանությունների վրա՝ այդ կերպ իրենց վրայից գցելով պատասխանատվությունը: Սակայն դա անում մեղմ ասած «անգրագետ» ձևվով, քանի որ Araratnews.am-ի վերլուծությունից ստացվում է, որ, օրինակ, ՊԵԿ նախագահի հայտարարությունը դապատարտող մեկնաբանություն հրապարակած Azatutyun.am-ը՝ նախկին իշխանության քարոզչամիջոցն է, իսկ տասնյակ հարյուրավոր մարդիկ, ովքեր իրենց օբյեկտիվ դժգոհությունն էին հայտնում ՊԵԿ վարքագծից կա՛մ պատվեր էին կատարում, կա՛մ վերլուծական մտածողություն չունեն:

Ի վերջո, հասրակության լայն շրջանակների դժգոհությունը օբյեկտիվ է. հանրության կողմից ընկալելի չէ, այն, որ արդարության հաստատման պայմանով իշխանության եկած ուժի ներկայացուցիչները սեփական քարտուղարուհիներին միլիոնավոր դրամների պարգևավճարներ են տալիս: Խնդիրը ոչ թե իրավական, այլ բարոյական հարթությունում է:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular