ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի շնորհիվ Կոտայքի մարզում թափառող շներին այսուհետև կրակելու կամ քարկոծելու միջոցով չեն սպանելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին ժամանակներս հանրությունն արդարացիորեն բարձրաձայնում է, որ հանրապետությունում որոշ մարդիկ սկսել էին թափառող շների նկատմամբ սպանդ իրականացնել։ Համացանցը ողողվել էր այդ «վայ մարդ» կոչվածների անմարդկային վերաբերմունքով՝ չորքոտանիների նկատմամբ, երբ ոչ միայն հրազենով էին սպանում, այլև քարկոծում էին շներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպության անդամները օրեր առաջ հանդիպել են Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի հետ և հիմնական թեման եղել է Կոտայքի մարզում՝ մասնավորապես, Աբովյան քաղաքում շներին կրակելու միջոցով սպանելու դեմն առնելը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Է. Բաբայանը ողջունել է ՀԿ անդամների մարդասիրական քայլը և խոստացել, որ անելու է ամեն ինչ, որպեսզի ոչ միայն Կոտայքի մարզում, այլ նաև հանրապետությունում երբևիցե թափառող շներին նման մեթոդներով չսպանեն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում պատգամավորի հետ քննարկվել է, թե ինչ մեթոդներով կարելի է լուծել թափառող շների գլխաքանակի նվազեցման հարցը։ 

«Դինգո Թիմ»-ի անդամները պատգամավորին հայտնել են, որ միակ տարբերակն է մասսայական ստերջացումը, ինչից հետո պատգամավորը նրանց հայտնել է, որ ինքը կհովանավորի Աբովյան քաղաքի թափառող շների ստերջացումները, և «Դինգո Թիմ»-ի անդամներն անակնկալի են եկել, երբ Է. Բաբայանը օրեր անց խոսքից գործի է անցել։

«Դինգո Թիմ»-ի համակարգող Գոհար Մանուշակյանը հանձն է առել մի քանի համակիրների հետ ու արդեն մի քանի թափառող շներ տեղափոխվել են «Օսկ Արվետ» և «Մալտեզ Սիթի» կլինիկաներ, որտեղ անասնաբույժ Լևոն Մինասյանն ու Հայկ Մելքոնյանը իրենց թիմի անդամների հետ ստերջացրել են մի քանի շների։

Այս ծրագիրը շարունակական է լինելու, ու քաղաքացիները, իմանալով, որ այսուհետ թափառող շներին չեն վերացնելու զենքով ու քարով, իրենց շնորհակալությունն էին հայտնում ԱԺ պատգամավոր Է. Բաբայանին՝ ասելով. «Նա իր մարդասիրական քայլով սատար կանգնեց ինչպես «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպության անդամներին, այնպես էլ թափառող շների ստերջացմանը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Աղբյուրը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular