ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապատեղեկատվության պայքարի դեմ օրենքները կարող են դառնալ գործիքները լրագրողներին բանտեր ուղարկելու համար. Ա.Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ճշմարտության» պարտականություն սահմանելով՝ ստեղծվում է հզոր զենք լրագրողական գործունեությունը վերահսկելու համար՝ թույլատրելով պետական պաշտոնյաներին որոշել, թե որն է ճշմարտությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Ապատեղեկատվությունը կամ ինչպես այլ կերպ ասում են ֆեյք լուրերը ներկայումս գլոբալ մարտահրավեր է։ Սա խնդիր է, որի մասին բարձրաձայնվում է շատ, որի մասին հայտարարություններով հանդես են գալիս միջազգային տարբեր կառույցները։

Սակայն, երբ խոսվում է ապատեղեկատվության դեմ անխնա պայքարի մասին, միշտ պետք է մտքում պահել այն, որ շատ հաճախ ԶԼՄ-ների գործունեությունը ապատեղակատվություն որակելով, տարբեր պետությունների դեմոկրատական արժեքներից հեռու գտնվող ղեկավարները ( այդ թվում՝ վերջերս կիրթ համարվող) բացեիբաց հարձակվում են մեդիայի վրա՝ խիստ հսկողություն իրականացնելով դրանց գործունեության նկատմամբ։

«Ճշմարտության» պարտականություն սահմանելով՝ ստեղծվում է հզոր զենք լրագրողական գործունեությունը վերահսկելու համար՝ թույլատրելով պետական պաշտոնյաներին որոշել, թե որն է ճշմարտությունը, լռեցնել այն կարծիքները, որոնք այդքան էլ ձեռնտու կամ հարմար չեն։

Ապատեղեկատվության պայքարի դեմ օրենքները կարող են դառնալ այն գործիքները, որոնք լրագրողներին եւ մարդու իրավունքների պաշտպաններին ուղարկում են բանտեր միայն նրա համար, որ ինչ-որ ժամանակ ոչ ճշմարիտ գնահատական են տվել կառավարության գործունեության վերաբերյալ։

Հենց այս վտանգների գիտակցումն է, որ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրները թեեւ շատ ակտիվորեն քննարկում են այս թեման եւ փնտրում իրավական կարգավորումներ, սակայն դեռեւս չեն շտապում ընդունել օրենքներ, քանի որ իրական ժողովրդավարություններում մի արժեքի պահպանությունը չի զոհվում մեկ այլ արժեքի պահպանությանը, որովհետեւ կա գիտակցում, որ չի կարելի մտնել գրաքննության վտանգավոր դաշտ մի երեւույթի դեմ պայքարելու համար, որը լրիվ ընկալված չէ։ Բացի այդ ինչպե՞ս եք պայքարելու տարբեր ինտերնետային հավելվածների ալիքներով (տելեգրամ եւ այլ) տարածվող տեղեկատվության դեմ։ Թե պայքարի թիրախը վերարտադողն է լինելու ՝ ի դեմս ԶԼՄ-ի։

Հ.Գ. Հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակով է Հայաստանում արվելու ապատեղեկատվության դեմ պայքարը, որտեղ երկրի վարչապետը լրատվությունը համարում է լիովին ազատ, թեեւ նրա հետ համաձայն չեն լրագրողների մի ստվար զանգված։

Հ. Հ. Գ. «Ֆեյք նյուզից» առաջ եւ դրա հետ սերտ կապի մեջ գտնվող մեկ այլ կարեւոր խնդիր կա՝ մարդու արժանապատվության դեմ ուղղված վիրավորանքից եւ զրպարտությունից պաշտպանությունը եւ պետության պարտականությունը։ Այս մասին քննարկում չե՞ք ուզում ունենալ թե խանգարում են միայն անցանկալի լուրերը:

Այս ամենի մասին առաջիկայում կներկայացնեմ տարիների ընթացքում կատարած գիտական եւ գործնական ուսումնասիրությանս արդյունքները»:

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2926306594061859

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular