ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական վթար Ալավերդիում. մեքենան մի քանի պտույտ գլորվել է. կա զոհ եւ վիրավորներ (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Օգոստոսի 22-ին, ժամը 18.30-ի սահմաններում, 50-ամյա Լյովա Մարտիրոսյանի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ջրավազան եւ Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհամերձ մետաղյա արգելապատնեշին, ապա մոտակա դեղատան պատին եւ շրջվել:

ՀՀ Քննչական կոմիտեից 1or.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւոր 55-ամյա Սեյրան Պեպանյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուսը ուղեւոր 71-ամյա Ռոբերտ Թաթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ վարորդ Լ. Մարտիրոսյանն ու նրա ուղեւորներ, Ռ. Թաթոյանը եւ Ս. Պեպանյանը նախկին ոստիկաններ են եւ նրանք վերադառանալիս են եղել ծառայակցի որդու հոգեհանգստի արարողությունից:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular