ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոուն պահանջում է Հովիկ Աբրահամյանի անունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Hayeli.am-ը գրում է՝

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է,  քանի որ օրերս նրան իրենց ուշադրության կենտրոն են բերել հայրենի իրավապահները : Աբրահամյանը  հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, եւ բացատրություն տվել հարուցված մի գործի շրջանակներում: Խոսքը Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործի մասին է։ Այն հարուցվել է «Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակված «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութի հիման վրա: Լրատվամիջոցն անդրադարձել էր պետական բարձր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց մասնակցությամբ կատարված գործարքներին, եւ պարզվել էր, որ գործարքների արդյունքում հողակտորներ են ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք եւ այլք:

<<Քննչական կոմիտեում  նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ուստիեւ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ>>, ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ: Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքը նշված տարածքում հողակտոր չունի: Իհարկե, այս գործում խնդիրն այն է, որ պետք է պարզել՝ արդյոք հողերի սեփականաշնորհման աճուրդը կայացել է օրինական  ճանապարհով, եւ ընդհանրապես կար իրավունք այդ հողերը՝ անտառները սեփականաշնորհելու թե ոչ: Սակայն եթե նախկին իշխանավորները գնային հանցավոր գործողության, ապա պետք չի կասկածել, որ կփոխեին եւ հողերի նշանակությունը, եւ ամեն ինչ փաստաթղթերով ճիշտ կանեին: Այստեղ զավեշտը նրանում է, որ գործը չի կարող իրավաբանական հեռանկար ունենալ: Բանն այն է, որ գոյություն ունի վաղեմության ժամկետ,  որի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի: Սակայն սա չի խանգարում, որ մերօրյա իշխանությունները ի դեմս իրավապահ մարմինների, ոչնչից մեծ աղմուկ բարձրացնեն եւ այդ աղմուկը ուղղորդեն  քաղաքական նպատակներով:  Որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նպատակ ունենալով, ինչպես Փաշինյանը կասեր <<կոնտրոլի տակ պահել>> նրան, փաստում է այն հանգամանքը, որ նրանից բացի հարցաքննության է կանչվել միայն Մարտուն Մաթեւոսյանը՝ Հայանտառի այդ ժամանակվա տնօրենը: Մի կողմից անհասականալի՝ ինչով է Աբրահամյանը հարուցել այս իշխանությունների զայրույթը եւ ինչու է նա այդքան սարսափելի դարձել նրանց համար, եթե հաշվի առնենք, որ նախորդ իշխանության հետ խնդիր ուներ նախեւառաջ Աբրահամյանը ու ավելի վաղ էր կամուրջներն այրել, քան տեղի ունեցավ հեղափոխությունը: Մյուս կողմից հասկանալի է, որ նա մշտապես լավ հարաբերություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որի նկատմամբ մերօրյա իշխանություններն առանձնակի վերաբերմունք ունեն: Մի քանի ամիս առաջ Աբրահամյանի դեմ կարված գործերից բան դուրս չեկավ, չնայած որ իրավապահները շարունակում են իրենց մոտ  պահել նախկին վարչապետի անձնագիրը. հիմա  նրա գլխին նոր մահակ են փորձել գտնել: Քանզի Նիկոլ Փաշինյանը դեռ կարծում է, որ կարող է <<տեսարաններով>> լուծել իր իշխանության հարցը, մինչդեռ հեռու չէ այն օրը, որ ՀՀ ոչ այնքան հպարտ, բայց արժանապատիվ քաղաքացիները նրանից իրական գործ՝ <<հաց>> են պահանջելու, այդ պահանջները հնչում  են նաեւ այսօր:

Անի Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular