ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկվանից Բագրատաշենի մաքսակետում բողոքի ակցիա իրականացնող ներմուծողները քիչ առաջ բացել են մաքսակետի մուտքն ու ելքը։ Մաքսակետ է այցելել եւ բողոքի ակցիա իրականացնողների հետ բանակցել  ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Մեր  հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնող ներմուծողներից Գայանե Այվազյանը հայտնեց, որ ճանապարհը բացել են Վանեցյանի հորդորով։

«Առավոտյան մեզ այցելեց պարոն Վանեցյանը, շատ շնորքով բացատրեցինք իրավիճակը, ասաց, որ այս անգամ թույլատրում են բեռները անցկացնել սահմանը, սակայն այլեւս չենք կարող մեր իմացած եղանակով իրականացնել այդ գործընթացը, քանի որ օրենքում փոփոխություններ են եղել»

Նշենք, որ ներմուծողները  դժգոհում են, որ մեկ շաբաթ առաջ ապրանք են բերել Ստամբուլից, սակայն հայկական կողմը թույլ չի տվել 25 կգ–անոց բեռները ներմուծել։

«Մինչեւ ընտրությունները մենք փոստով բեռ էինք պատվիրում Թուրքիայից եւ գնում չեզոք երկրից՝ Վրաստանից վերցնում։ Հիմա ավտոբուսների վարորդները, ովքեր բեռները հասցրել ե տեղ՝ հետ են ուղարկել՝ ասելով այլեւս չեք կարող 25– կգ–ները փոստով բերել։ Երեկ  մենք երկրորդ անգամ նույն բեռի համար հասել ենք մաքսակետ։ Մեզ ասում են, որ դուք պետք է անպայման ունենաք թուրքական վիզա, որ համոզվենք դուք սահմանն անցել եք եւ նոր ձեր բեռը ստանաք»,–ասաց Այվազյանը։

 Նա նշեց, որ ներմուծողներից շատերը տեղյակ չեն եղել փոփոխությունից.

«Մենք ասում էինք՝ թույլ տվեք մեկ շաբաթ առաջ դուրս եկածներին գոնե  անցկացնել բեռը, քանի որ նրանք տեղյակ չեն եղել։ ՊԵԿ–ի աշխատողները մեզ երեկ ասում էին, որ հնարավոր չէ։ Մենք էլ ասում ենք, եթե ուզում եք փողից կտրել ձեր ժողովրդին՝ խնդիր չկա։ Եթե մենք ուզենանք աշխատել, կգնանք կառավարություն՝ կպահանջենք, որ նախկինի պես լինի, հոգնել ենք օրերով այստեղ սպասելուց»,–ասաց նա։

  Այվազյանը նշեց, որ այսուհետ կամ պետք է կարգոների միջոցով ավելի թանկ եղանակով ներմուծեն բեռը կամ չզբաղվեն  այս գործով։  

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular