ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


19-ամյա Կամո Մարտիրոսյանին ճնշել են դիրքում քնելու եւ հեռախոս ունենալո՞ւ համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տավուշի մարզի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Կամո Մարտիրոսյանի գործով մեղադրյալները ցուցմունք են տվել, որ Կամոյին ճնշել են քնելու եւ հեռախոս պահելու պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կամոյի մայրը՝ Լալա Ղազարյանը։

«Իբր Կամոս քնած է եղել պոստում, Նասլեդ Բագրատունին գնացել է, ձայն է տվել, երեխես չի լսել, քաշքշել է երեխուս ոտքերից, արթնացրել։ Ստացվում է՝ զինվորը ստուգել է զինվորին, բայց ո՞վ է նման բան տեսել։ Ու ոնց կարա 1 տարի 2 ամսվա ծառայող զինվորը, որն այդքան պատվոգրեր է ստացել, լավագույններից է եղել, քներ պոստում։ Կամ էլ հեռախոսն են վերցել ձեռքից։ Ինչի՝ ում ձեռքը հեռախոս չկա, որ իմ երեխու ձեռքից վերցրել են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Լալան՝ նշելով, որ ըստ իրենց ցուցմունքների զինծառայողները հայհոյել են Կամոյին. «Կամոս էլ ընդամենը ասել է՝ ոնց որ ավելորդ, ուրիշ բաներ եք խոսում»։

Զինծառայողի մայրը նշեց, որ չնայած դեռ չի եղել ավտոմատի փորձաքննության պատասխանը, բայց գիտի, որ զենքը դրված է եղել ավտոմատ ռեժիմի վրա, ինչից ինքն էլ ավելի է համոզվում, որ որդին ինքնասպան չի եղել։

«Որտե՞ղ է գրված, որ ավտոմատ դրված զենքից մի գնդակ արձակվի։ Իմ տղան մահացել է մի գնդակից»,- ասաց տիկին Լալան՝ նշելով, որ վստահ է, որ որդուն սպանել են։

Հիշեցնենք, որ ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրգործով 5 մեղադրվող կա՝ 4 ժամկետային, մեկ պայմանագրային զինծառայող:

Ժամկետային զինծառայողներից երկուսին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը, երկուսին՝ 360-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադասի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ):

Պայմանագրային զինծառայողին, որը կոչումով ավագ սերժանտ է, մեղադրանք է առաջադրվել ՔՕ 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):

Մեղադրյալները կալանավորված չեն: Նրանց նկատմամբ ընտրվել են տարբեր խափանման միջոցներ՝ հրամանատարության հսկողության հանձնելը եւ ստորագրությունը չհեռանալու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular