ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ Առաքելական եկեղեցու տոները 2019 թվականին (համառոտ).

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 05–Սուրբ ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագ

Հունվարի 06–Սուրբ ծնունդ և Աստվածհայտնություն

Հունվարի 13–Քրիստոսի Անվանակոչության տոն

Փետրվարի 09–Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության օր

Փետրվարի 10–Բարեկենդան Առաջավորաց Պահոց

Փետրվարի 11–Առաջավորաց պահք

Փետրվարի 14–Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Փետրվարի 16–Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր

Փետրվարի 28–Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր

Մարտի 03–Բուն Բարեկենդան

Մարտի 04–Մեծ պահք

Մարտի 10–Արտաքսման կիրակի

Մարտի 17–Անառակի կիրակի

Մարտի 24–Տնտեսի կիրակի

Մարտի 27–Միջինք

Մարտի 30–Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օր

Մարտի 31–Դատավորի կիրակի

Ապրիլի 06–Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օր

Ապրիլի 07–Գալստյան կիրակի

Ապրիլի 07–Ավետումն Սբ. Աստվածածնի

Ապրիլի 14–Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Ապրիլի 15–Ավագ երկուշաբթի

Ապրիլի 16–Ավագ երեքշաբթի. հիշատակ տասը կույսերի

Ապրիլի 17–Ավագ չորեքշաբթի

Ապրիլի 18–Ավագ հինգշաբթի

Ապրիլի 19–Ավագ ուրբաթ

Ապրիլի 20–Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի

Ապրիլի 21–Սբ. Հարության տոն

Ապրիլի 27–Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր

Ապրիլի 28–Կրկնազատիկ (Նոր կիրակի)

Մայիսի 05–Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի)

Մայիսի 12–Կարմիր կիրակի

Մայիսի 19–Սուրբ Խաչի երևման տոն

Մայիսի 30–Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

Հունիսի 02–Երկրորդ Ծաղկազարդ

Հունիսի 09–Հոգեգալուստ (Պենտեկոստե)

Հունիսի 16–Ս. Եղիա մարգարեի հիշատակության օր

Հունիսի 17–Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր

Հունիսի 18–Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

Հունիսի 22–Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից

Հունիսի 23–Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի

Հունիսի 30–Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց

Հուլիսի 06–Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

Հուլիսի 11–Տոն Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

Հուլիսի 14–Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոն

Հուլիսի 20–Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13–րդ առաքյալի հիշատակության օր

Հուլիսի 21–Բարեկենդան Վարդավառի պահոց

Հուլիսի 27–Հիշատակ հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու տոն

Հուլիսի 28–Վարդավառ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոն

Օգոստոսի 11–Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց

Օգոստոսի 12–Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահք

Օգոստոսի 17–Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

Օգոստոսի 18–Վերափոխումն Սուրբ Աստվածածնի

Սեպտեմբերի 01–Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

Սեպտեմբերի 08–Բարեկենդան Սուրբ Խաչի պահոց

Սեպտեմբերի 08–Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից

Սեպտեմբերի 14–Նավակատիք Սուրբ Խաչի

Սեպտեմբերի 15–Խաչվերաց

Սեպտեմբերի 22–Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին

Սեպտեմբերի 29–Վարագա Սուրբ Խաչի տոն

Հոկտեմբերի 27– Տոն Խաչի Գյուտի

Նոյեմբերի 02–Տոն բոլոր սրբերի` հների և նորերի, հայտնիների և անհայտների

Նոյեմբերի 17–Բարեկենդան Հիսնակաց Պահոց

Նոյեմբերի 21–Տոն Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման

Դեկտեմբերի 08–Բարեկենդան Ս. Հակոբի պահքի

Դեկտեմբերի 09–Հղություն Ս. Աստվածածնի

Դեկտեմբերի 09–Պահք Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի

Դեկտեմբերի 29– Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց

Դեկտեմբերի 29–Ս. Ծննդյան պահք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular