ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սասնա ծռերի» խնամքի շուրջօրյա հերթապահությունը դադարեցնելու հարցով ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «Սասնա ծռերի» համար «Էրեբունի» ԲԿ-ի բուժակի 24-ժամյա հերթապահությունը դադարեցնելու հարցով ՄԻՊ-ը գրավոր պարզաբանումներ է պահանջել ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարություններից:

Այս առնչությամբ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հսկողությամբ 2016 թվականի հուլիսի 28-ից սկսած կատարվում են պարբերական այցելություններ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Շարունակվում են այնտեղ պահվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման եւ բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման աշխատանքները:

Մշտական սկզբունքով կատարվող այցելությունների շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաեւ Պավել եւ Արամ Մանուկյանների հետ: Կատարվել են մանրամասն ուսումնասիրություններ:

2016 թվականի օգոստոսի 19-ին գրություններ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն, համաձայն ստացած բողոքների, մի շարք կալանավորված անձանց բժշկական խնամքը կազմակերպելու նպատակով վերջիններիս առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ:

2016 թվականի օգոստոսի 22-ին Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի եւ բժիշկ-մասնագետի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցելության ընթացքում պարզվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ գործուղված եւ վերջիններիս խնամքն ապահովող մասնագետների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվել է:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման եւ խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» խմբի 5 անդամների փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարել էր, որ օգոստոսի 22-ից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից իրականացվող 24-ժամյա հերթապահությունը հանվել է, ինչը շատ մտահոգիչ է եւ նրանց իրավունքների խախտում է: «Էրեբունի» ԲԿ-ն նշանակել էր 24-ժամյա հերթապահություն, սակայն այսօր այդ հերթապահությունը հանվել է, ինչը շատ մտահոգեց ինձ որպես պաշտպանի: Այսինքն այն բուժակը, որ օգնություն էր ցույց տալիս 7 հիվանդների, որոնց անմիջական օգնություն էր անհրաժեշտ, այլեւս չի լինելու: Իրենք գիտեն, թե ինչ բուժում է հարկավոր: Այնտեղ կան մարդիկ, ովքեր պետք է գտնվեն վերակենդանացման բաժանմունքում՝ իրենց վիճակի հետ կապված, սակայն տեղափոխվեցին: Միակ հույսն այն էր, որ «Էրեբունիից» հերթապահություն կար: Բայց փաստորեն այսօրվանից այդ հերթապահությունը հանված է և այսօրվանից լուրջ խնդիր էլ կա. նրանց առողջությունը վտանգված է»,-ասել էր փաստաբանը՝ հավելելով, որ իրենք այդ առնչությամբ բողոքներ ու դիմումներ կներկայացնեն:

Իր հերթին, ԱՆ Քրեակատարողական վարչությունը հայտարարել էր, թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «Սասնա ծռեր» խմբի անդամների համար բուժակի հերթապահության անհրաժեշտություն այլեւս չկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular