ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն էլ ինչ ուզում, անում է.

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանության՝ ժողովրդին պատկանելու մասին խոսակցությունները հատկապես մոդայիկ էին իշխանափոխությունից առաջ: Ի թիվս այլ, համարյա թե միֆականացված ձևակերպումների, այս ձևակերպումը՝ հղում անելով Սահմանադրությանը, նպատակ ուներ նախորդ իշխանություններին հակառակ հայտարարել, որ իշխանությունը չի կարող պատկանել միայն նեղ խմբի: Համաժողովրդական շարժման արդյունքում արձանագրված իշխանափոխությունից հետո հայտնի ձևակերպումն այլ իմաստներ ստացավ՝ դառնալով նոր իշխանությունների հռետորաբանության անբաժան մաս:

Ցավոք, սակայն, այդ սահմանադրական ձևակերպման քաղաքական մեկնաբանությունների չափաբաժնի չարաշահումը բերեց մի իրավիճակի, երբ այդ ձևակերպումը դարձավ քաղաքական ու քաղաքացիական տրամաբանություն, սակայն խեղված տարբերակով: Բավական բազմաշերտ այդ ձևակերպումը հնարավորինս պարզունակ մեկնաբանություն և ընկալում ստացավ, չափազանց շատ ուղիղ իմաստ, առանց, օրինակ, բացատրելու,որ իշխանության իրավունքը ժողովուրդն իրացնում է ընտրությունների ու ներկայացուցչական դեմոկրատիայի, պետական ինստիտուտների միջոցով: 

Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ թե՛ նախկինում, թե՛ հիմա Սահմանադրությունից կտրվեց և դրոշակ դարձավ միայն մեկ արտահայտություն: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Առանց այդ էլ հայաստանյան հասարակությունը իշխանությունից ու պետությունից ուներ ահռելի սպասելիքներ ու հենց դրանց էր արտոնել իր բոլոր սպասելիքները, հաջողություններն ու ձախողումները: Հիմա, երբ իշխանության՝ ժողովրդին պատկանելու պարզեցված թեզը դարձել է գերակա, իշխանության և ժողովրդի միջև որևէ սահման վերացել է: Ավելի ճիշտ կլինի տիրող վիճակը ձևակերպել այսպես՝ իշխանությունն ու ժողովուրդը նույնացել են այլևս, հետևաբար ժողովուրդը իրեն պահում է իշխանության պես: Այլ կերպ չի կարելի բացատրել Երևանի փողոցներում տիրող իրավիճակն ու այն կեղծ հպարտությունը, որով հասարակ քաղաքացիները սկսել են հարաբերվել պետության հետ, ընդհուպ մինչև իրենց իսկ կողմից ընտրված իշխանության երաշխավորության տակ գտնվող դատարանների կայացրած որոշումների հանդեպ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular