ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե տարածաշրջանը կորցնում է Մոսկվան՝ գտնում է Արևմուտքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի մասին խոսելով նկատում ենք, որ Մոսկվայի ու Երևանի հարաբերություններում ոչինչ չի փոխվում` Վլադիմիր Պուտինը պահանջում է նախկին իշխանությունների քաղաքականության ժառանգորդության պահպանություն, այսինքն` Հայաստանը իր օդով, ցամաքով ու ընդերքով Ռուսաստանի ռեսուրսն է, որից ցանկացած պահին, ցանկացած ձևով անվճար կարող է օգտվել:

Մինչև ընտրությունները ռուս փորձագետների մոտ կար տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հնարավոր պարտություն կրի, իսկ հիմա խաղարկում են ընտրություններում պարտված ուժերի հակախաղը: Նրանք ճիշտ են, որ հիմքեր չկան ասելու, թե Հայաստանը կարողացել է տնտեսության ազատականացման նախադրյալներ ստեղծել, փաստացի տեղում է մնացել հին օլիգարխիկ համակարգը: Ռուսական կողմը շատ է վախենում, որ այդ համակարգի վերացումը հանգեցնելու է ՀՀ արտաքին քաղաքականության փոփոխության: Նրանք շատ են վախենում, որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն ներդրումներ կանեն Հայաստանում, իսկ իրենք չեն անում, որովհետև փող չունեն: Եվ Հայաստանը հավերժորեն իր ազդեցության գոտում պահելու համար Մոսկվան ամեն ինչ անում է, որ չկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները ու չբացվի Թուրքիայի հետ սահմանը: Հնարավորն ու անհնարն անում է, որ երբեք չլուծվի Արցախի հիմնհարցը, որովհետև այդ պարագայում կորցնում է ոչ միայն Հայաստանին, այլև` Ադրբեջանին: Իսկ այստեղ գործում է հետևյալ երկաթե կանոնը՝ եթե կորցնում է Մոսկվան, գտնում է Արևմուտքը:

Տգեղ սուտ կամ սուպերչափազանցություն է, որ Ռուսաստանը կարող է աջակցել ՀՀ-ին, նախ կխոստանա` պահանջելով հրաժարվել «հայաստանակենտրոնությունից», իսկ հետո ոչինչ չի տա: Մոսկվայից առանձնանալը ոչ թե խարխլում է Երևանի կշիռը տարածաշրջանային հարցերում ու միջազգային ասպարեզում, այլ նոր կշիռ է հաղորդում` իբրև ինքնուրույն ու ինքնիշխան պետության, որի մասին Մոսկվան լսել իսկ չի ցանկանում` համարելով ոտնձգություն իր շահի դեմ:

Իսկ այն, որ Պուտինը միակն է ՄԽ համանախագահներից, որ հանձն է առել միջնորդական առաքելություն` Փաշինյանի ու Ալիևի երկխոսության համար, բացարձակապես չի նշանակում Ստեփանակերտի խնդիրներով մտահոգություն, նշանակում է ընդամենը Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վրա խաչ քաշելու և Մինսկի խմբին բանակցություններից մեկուսացնելու ձգտում` հարցը տեղափոխելով Ադրբեջան-Հայաստան հարթություն` Մոսկվայի վերահսկողության տակ, որի վերջնանպատակը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնումն է ու ՌԴ խաղաղապահների տեղակայումը սահմանին: Մոտավորապես այն` ինչ կատարվեց անցյալ դարասկզբին Նախիջևանի հետ:

Հնարավոր է, որ Պուտինը խոսի Փաշինյանի հետ արտաքին քաղաքականության ժառանգորդության պահպանության անհրաժեշտության մասին, բայց դա բխում է ոչ թե Երևանի, այլ` Մոսկվայի շահերից: Խայծը, թե Փաշինյանը կարող է հենվել ՌԴ վրա և ավելի համարձակ գործել ներքաղաքական բարեփոխումներն իրականացնելիս, ընդամենը որոգայթ է, եթե հաշվի առնենք Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Մոսկվան աշխատում է ՀՀ ամբողջ քաղաքական դաշտի հետ, այսինքն` իշխանության հետ հարցերը կլուծի Պուտինը, խորհրդարանական ընդդիմության հետ` Լավրովը: Հարկ եղած պահին` Փաշինյանին հնազանդեցնելու համար ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն տեղական նշանակության հեղափոխություն կսարքեն, որ չխաթարվի Մոսկվայի պատկերացրած «ներքաղաքական կայունությունը»: Այսինքն` նախկին իշխանության քաղաքականության ժառանգորդությունից ոչ մի քայլ այս կամ այն կողմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular