ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլսարի «թակարդը», ծրագրերի ու ռեալ կյանքի միջև տարբերությունը. ինչպիսի՞ն էր բնապահպանական տարին.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բնապահպանությունն այս տարի ևս ամենաքննարկվող ոլորտների շարքում էր: Քաղաքական բուռն զարգացումները ոչ միայն չստվերեցին այս ոլորտում առկա խնդիրները, այլև դրանք նոր լույսի ներքո երևացին: Բնապահպան Կարինե Դանիել յանն 2018թ.– ին մի շարք միտումներ է արձանագրել: Ոլորտում, այդուհանդերձ, այս տարվա ու այս պահի ամենակարևոր խնդիրն, ըստ բնապահպանի, շարունակում է մնալ Ամուլսարի հանքը:

«Այս հարցն այն թակարդն է, որում հայտնվել է երկիրը: Շատ դժվար է միանշանակ լուծում գտնելը: Այն, որ չի կարելի այնտեղ հանքարդյունաբերություն զարգացնել, միանշանակ է. վտանգները շատ մեծ են թե՛ Սևանի, թե՛ Ջերմուկի և թե՛ շրջակա բնակավայրերի ու բնության համար: Այդուհանդերձ՝ երկար ժամանակ է անցել, այդ կազմակերպությունը բավականին գումարներ է ծախսել և սոցիալական ծրագրեր իրականացրել: Ակնհայտ է, որ այս պարագայում կդիմի միջազգային դատարան, և Հայաստանը տույժերի առաջ կկանգնի: Իրականում նախորդ կառավարությունը մեծ դժվարության առջև է կանգնեցրել: Խնդիրը քննարկվել է դեռ նախորդ կառավարության ներկայացուցիչների հետ, հանդիպումներից մեկի ժամանակ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց՝ արդեն ուշ է: Հիմա առավել ևս ուշ է, իսկ լուծումները պետք է գտնվեն, բայց, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպե՞ս պետք է առաջնորդվել»,–or.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանը:

Կ. Դանիել յանը մի դրական հանգամանք է արձանագրել՝ կապված անտառների հետ. «ՄԱԿ–ի զարգացման ծրագրի աջակցությամբ անտառների հետ կապված շատ լավ նոր ծրագիր է իրականացվում, որտեղ ընդգրկված են մեր լավագույն անկախ փորձագետները, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչներ: Ես հույսեր եմ կապում այդ ծրագրի հետ»:

Նա միաժամանակ շեշտեց՝ լավ ծրագրերը շատ են, բայց հարցն այլ դաշտում է. «Օրինակ՝ Սևանի, ինչպես նաև թափոնների հետ կապված բոլոր ծրագրերը մշակված են, օրենքներ ևս կան, խնդիրն այն է, որ դրանք չեն իրականացվում: Սևանի հետ կապված ունենք ծրագրեր, թե ինչպես պետք է մշակել ափամերձ տարածքները, ջրի որակն ինչպիսին պետք է լինի, բայց այս տարի լճի այնպիսի մասշտաբի ծաղկում ունեցանք, որը երբևիցե չէինք ունեցել: Մեծ հաշվով՝ այստեղ մենք մեր ծրագրերի, պլանների ու ռեալ կյանքի միջև տարբերություն ունենք: Սա է մեր հիմնական խնդիրը: Եթե նայենք օրենքներին, պլաններին, ծրագրերին, ապա կարող ենք ասել, որ շատ դրական շարժեր ունենք, եթե ռեալ վիճակին, ապա հակառակն է»:

Կ. Դանիել յանն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, երկու կարևոր խնդիր է առանձնացնում՝ Սևանի հիմնախնդիր և հանքարդյունաբերություն. «Պետք է վերականգնել նախագահին առընթեր՝ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը: Իսկ հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենամեծ խնդիրն է, որն ուղղակի թունավորում  է 

շրջական միջավայրը և ազդում մարդկանց առողջության վրա»:

Կարինե Դանիել յանը հիշեցրեց օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած այն քննարկումը, որի ժամանակ անդրադարձ էր կատարվել նաև ՀՀ–ում քաղցկեղի դեմ պայքարին, հիվանդության բարձր տոկոսին:

«Իմ խորին համոզմամբ՝ հետևանքը շրջակա միջավայրի բացասական ազդեցությունն է: Մենք մեծ ուսումնասիրություն ենք արել այն մասին, թե որո՞նք են ՀՀ–ում այն ռիսկային գոտիները, որոնք կարող են ազդել առողջության վրա: Եվ, իհարկե, դուրս ենք եկել հանքարդյունաբերության վրա: Նախորդ իշխանությունները չընդունեցին այդ արդյունքները, առողջապահության նախարարությունից ասացին՝ «մեզ մոտ ամեն ինչ լավ է», և չկան հիմնավորումներ, թե ծանր մետաղներն են ազդում մարդկանց առողջության վրա: Ստացվում է՝ ամբողջ աշխարհում ազդում են, Հայաստանում՝ ոչ: Հիմա հույս ունեմ, որ մոտեցումը կփոխվի, իսկ մեզ կհաջողվի ցույց տալ, որ առաջին պլանում շրջակա միջավայրի՝ հատկապես ծանր մետաղների, բաց հանքերի, պոչամբարների ազդեցությունն է: Ամենամտահոգիչ իրավիճակը Սյունիքում և Լոռիում է: Հույս ունեմ, որ վերաբերմունքի փոփոխություն կլինի»,–ասաց նա՝ ընդգծելով, որ լինելով Հանրային խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի նախագահ՝ իրեն կհաջողվի նաև այդ խողովակով բարձրաձայնել նշված հարցերի մասին:

Որպես դրական միտում՝ նա խոսեց նաև մտավորականների խորհրդի կողմից ուղարկված նամակի արդյունքների մասին: Նա նշեց, որ նամակն ուղարկել են բնապահպանության նախարարությանը, առողջապահության մասնագետներին և վարչապետի պաշտոնակատարին. «Առաջարկել էինք զարգացման ուղղություններից հանել հանքարդյունաբերությունը: Առաջարկել էինք նաև գոնե ժամանակավորապես դադարեցնել մետաղային հանքերին նոր լիցենզիա տալու գործընթացը, ինչպես նաև հատուկ հանձնաժողով ստեղծել, ուսումնասիրել հիմնահարցը: Նշված հարցերը, կարծես, լուծման իրենց ճանապարհը հարթել են: Հանքարդյունաբերությունը փոխարինվել է նոր բարձր տեխնոլոգիաների մշակմամբ, որն ընդունելի է մեր կողմից, տեսնենք, թե ռեալ կյանքում ինչպես կարտացոլվի: Հանձնաժողովը ևս ստեղծված է, մեծ հաշվով՝ մենք որոշակի արդյունքներ տեսանք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular