ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպորտային տարվա լավագույն ամփոփումը․ ՀԱՕԿ նախագահն արժանագույնս պարգևատրեց լավագույն մարզիկներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լինել լավագույնը», ահա հաջողության հասնելու բանալին։ Յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր մասնագիտություն ուսումնասիրող մարդ հստակ գիտակցում է, որ այս ժամանակաշրջանում պետք է լինել լավագույնը, ոչ ոքի չեն հետաքրքրում միջակությունները, վատագույնների մասին խոսելն ավելորդ է։ Նույնն էլ սպորտում է՝ մարզիկը գիտակցում է, որ պետք է լինի լավագույնը, և իրեն կգնահատեն, և ինքը կվայելի համաժողովրդական սերն ու հարգանքը։
2018 թվականի դեկտեմբերի 25-ը առանձնացավ մյուս օրերից Հայաստանի տարվա լավագույն մարզիկների համար։ Տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած մարզիկների պարգևատրման արարողությունը։ Չնայած որ նախատեսված էր պարգևատրել օլիմպիական մարզաձևերում արդյունքի հասած մարզիկներին, այնուամենայնիվ պարգևատրվեցին նաև լավագույն տասնյակի ցանկում ընդգրկված մյուս մարզիկները ևս: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Օլիմպավանում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն մարզիկները, ովքեր հաջողություններ են գրանցել ծանրամարտում իրենց մարզումների մեծ մասն անցկացրել են Օլիմպավանի մարզասրահում, այդ մարզիկներից կարելի է առանձնացնել Սիմոն Մարտիրոսյանին, ով ծանրամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը բերեց Հայաստան, ու հայերին տվեց հպարտանալու առիթ։ 
Հիմա անդրադառնանք այս միջոցառման կազմակերպիչներին։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս այն կազմակերպվել էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ջանքերով։ Հայաստանը միջազգային հարթակներում լավագույնս ներկայացրած մարզիկները պարգևատրվեցին Ծառուկյանի կողմից։ 
Անխոս այս պարգևատրումները ուղղված են հայկական սպորտի զարգացմանը, ու դրանք կարելի է համարել լավագույն մոտիվացիան, իսկ այն մարզիկների համար, ովքեր նոր են հարթում իրենց ուղին դեպի մեծ սպորտ, կձգտեն լինել լավագույնը։
Այն ներդրումը, որ Ծառուկյանն ունի հայկական սպորտաձևի զարգացման գործում՝ անգնահատելի է։ Սա սպորտային տարվա համար լավագույն ավարտն էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular