Ինքն արդեն իմ 3-րդ որդին ա... ռուս փոքրիկին այրվող մեքենայից դուրս բերած հայ վարորդի բացառիկ հարցազրույցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է`
Ռուսաստանում՝ մերձմոսկովյան Սոլնեչկոգորսկում հրհեդվող մեքենայի մեջ գտնվող 5-ամյա Անդրեի կյանքը փրկած՝ տաքսու հայ վարորդը երեխային արդեն իր 3-րդ որդին է համարում: 38-ամյա Արա Ջանասլանյանը որոշել է առաջիկայում իր երկու որդիների հետ անպայման այցելել ռուս փոքրիկին:
«Ինքն արդեն իմ 3-րդ որդին ա: Ես մինչեւ չգնամ, իմ աչքով չտեսնեմ երեխային, հանգիստ չեմ լինի: Ամեն օր էդ տեսարանը իմ աչքի առաջ է, տաքսի եմ վարում, էդ ա գալիս, երազումս եմ տեսնում: Հիվանդանոցում էլ համարս գրեցի, տվեցի ծնողներին, ասեցի՝ մենակ զանգեք, իմանամ՝ երեխեն ոնց է, ինձ էլ ուրիշ բան պետք չէ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արան:
Արան պատմում է, որ եթե կես րոպե էլ ուշանար, երեխային այլեւս հնարավոր չէր լինի դուրս բերել մեքենայից: Երբ ինքը դեպքի վայրում է հայտնվել, մեքենան արդեն հրդեհվելիս է եղել, մեքնայի շուրջբոլորը հավաքված մարդիկ էլ բղավելիս են եղել, որ ներսում երեխա կա ու մեքենան շուտով կպայթի:
«Ես տեսա ու լրիվ շոկի մեջ ընկա: Դիմացի դուռը արագ բացեցի, նստատեղերը ստուգեցի, ոչ մեկի չգտա: Ու դուռը բացելու հետեւանքով մեքենան սկսեց բոցով վառվել, ես էլ բան չէի տեսնում: Հետեւի դուռը բացեցի, հետեւի նստատեղերը շոշոփեցի, վառվում էին, կրակի մեջ էին, մարդ չկար: Հետո նստատեղի հետեւը շոշափեցի, հասկացա, որ մի բան կա: Հանեցի, տեսա՝ երեխան ա: Հազաց, սկսեց լացել, պառկացրինք, հետո ես էլ չսպասեցի, որ «Շտապօգնություն» գա, ես իմ մեքենան նստեցրի երեխային, որ շուտ հիվանդանոց հասցնեմ, էդ ժամանակ ծնողներն էլ իջան»,- NEWS.am-ին պատմեց Արա Ջանասլանյանը:
Շարունակությունն՝ այստեղ