ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի անփոխարինելի ներդրումը սպորտի ոլորտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարգո Կոնստանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

Ցանկացած հայի համար հաճելի է, երբ մեր երկրի դրոշը բարձրացում է միջազգային սպորտի հարթակում , երբ մեր տղաները և աղջիկները հաղթանակած են վերադառնում Հայաստան` դրանով մեր երկրի անունն ավելի ճանաչելի դարձնելով: Վերջին տարիներին հայկական սպորտն էլ ավելի է զարգացել և էլ ավելի հպարտանալու տեղիք է տալիս , այդ իսկ պատճառով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Օլիմպավանում պարգևատրեց սպորտի ոլորտում հաջողություններ ունեցած հայ մարզիկներին: 

Նմանատիպ միջոցառումը մեծ նշանակություն ունի թե՛ հասարակության և թե՛ մարզիկների համար, քանզի տեսնելով այն փաստը, որ իրենց կատարած աշխատանքը գնահատվում է, նրանք էլ ավելի մեծ եռանդով կսկսեն զարգացնել իրենց ընդունակությունները: Պարգևատրման արժանացան Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի չեմպիոն, ծանրամարտ), Արթուր Ալեքսանյանը (Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտ), Գոռ Մինասյանը (աշխարհի փոխչեմպիոն, ծանրամարտ), Մաքսիմ Մանուկյանը (Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ), Արթուր Շահինյանը (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ) եւ Ֆերդինանդ Կարապետյանը (Եվրոպայի չեմպիոն, ձյուդո): Թվարկված մարզիկներից 2-ը ստացան բնակարան Երևանում, մյուս 4-ը Հյունդաի մակնիշի ավտոմեքենա, իսկ հետո Գագիկ Ծառուկյանը հանձնարարեց մեքանա նվիրել նաև այլ 4 մարզիկների ՝ Վլադիմիր Հարությունյանին, Լև Սարգսյանին, Էդգար Ստեփանյանին և Կարեն Ասլանյանին: 
Ինչևէ, սա առաջին անգամը չէ, երբ Ծառուկյանը հանդես է գալիս նմանատիպ լայնամաշտաբ միջոցառմամբ և ամեն կերպ աջակցում մեր մարզիկներին: Հիշեցնենք, որ պոտենցիալ ունեցող մարզիկները անվճար հիմունքով մարզվում են Օլիմպավանում , և բազմաթիվ հաջողությունների հասածներ՝ աշխատավարձ ստանում Գագիկ Ծառուկյանի կողմից, այն բանի համար, որ հետագայում աշխատանք փնտրելու կարիք չունենան և իրենց նվիրեն սպորտին: 
Հուսով եմ, որ գալիք տարում մենք կունենանք նորանոր հաջողություններ սպորտի ոլորտում և Հայաստանի անունը էլ ավելի ճանաչելի կդարձնենք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular