ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանցի– ղարաբաղցի արատավոր տարանջատման ռիսկը.

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցնող շաբաթվա վերջին մի խումբ քաղաքացիներ Արցախի մայրաքաղաքում ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նրանք նաև հայտարարել էին, որ քայլերթով հասնելու են Երևան: Թե ինչ արդյունավետություն կունենա հայտարարված քայլարշավը, ընդհանրապես ինչ արդյունավետություն կարելի է ակնկալել Քոչարյանի պաշտպանությամբ հանդես եկող հանրային դրսևորումների շարքից, դժվար է ասել: Առայժմ չկան հիմքեր կարծելու, որ երկրորդ նախագահին կհաջողվի իր շուրջ ձևավորել հանրային կոնսոլիդացիա:

Ինչևէ: Հետաքրքրական է այլ բան: Մի կողմից փաստորեն Երևանում նման ակցիաները արդյունք չեն տալիս, չի հավաքվում տասից ավել մարդ, ու Քոչարյանի աջակիցները որոշում են նմանատիպ ակցիաների թիրախը տեղափոխել Ստեփանակերտ: Մյուս կողմից էլ Քոչարյանին հակակրողները սկսում են առիթն օգտագործելով թիրախավորել կրկին Ստեփանակերտը: Ընդ որում, սա արվում է մի իրավիճակում, երբ Արցախի ու Հայաստանի միջև հարաբերություններն ակնհայտ լարված են, կան որոշակի պրոցեսներ, որոնք առայժմ, իհարկե, հաջողվում է պահել աշխատանքային տրամաբանության մեջ, բայց որոշակի պայթյունավտանգություն դեռևս կա:

Դժվար է ասել՝ արդյոք Քոչարյանի աջակիցները մի կողմից, նրանք խիստ քննադատողները մեկ այլ կողմից հատուկ են թիրախավորում Արցախը, թե ոչ: Բայց փաստացի երկուստեք գործողությունների արդյունքում ունենում ենք Արցախի թիրախավորում և հայաստանցի–ղարաբաղցի արատավոր տարանջատման հերթական ակտիվ շրջանառություն: Հուսադրող է միայն այն, որ երկու կողմից էլ տարվող այս տարանջատումը աջակիցների զգալի բանակ չունի, բայց միաժամանակ հաշվի առնելով, որ այս տարանջատումը ժամանակին ունեցել է մեծ հանրային աջակցություն, անհանգստանալու առիթ ամեն դեպքում կա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular