ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր աջակենտրոն ուժ՝ քաղաքական ներկապնակում. «Ազգային օրակարգի» գործունեության մեկնարկը.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքական դաշտում նոր արտախորհրդարանական ուժ է ձևավորվում: Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամները ազդարարեցին գործունեության մեկնարկի մասին: 

«Մենք համարում ենք, որ այսօր մի իրավիճակ է, երբ անհրաժեշտ է վերցնել պատասխանատվությունը, դրա հետ մեկտեղ նաև իրավունքը և ուղիղ մասնակից լինել մեր հայրենիքի ու ժողովրդի ապագայի կառուցմանը: Մեզ որպես ընդդիմություն ենք տեսնում: Կարծում ենք, որ ընդդիմության արտախորհրդարանական բևեռ է ձևավորվելու, որը մեր մասնակցությամբ ազգային բովանդակություն է ունենալու: Քաղաքական ուժը քաղաքական ներկապնակում որպես աջակենտրոն ուժ է դիրքավորվելու և իր գաղափարախոսությամբ լինելու է ազգային առաջադիմական: Մենք ազգային մնացած ուժերի հետ արտախորհրդարանական համագործակցության եզրեր ենք փնտրելու և համագործակցելու ենք»,–լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը: 

Կուսակցության հիմնադիր հանձնախմբի մյուս անդամ Ավետիք Չալաբյանն ընդգծեց, որ իրենց հանրային գործունեությունը սկսել են դեռ 2006թ.–ից: Այդ համատեքստում խոսեց մի շարք ձեռքբերումների, գրանցած հաջողությունների մասին, որոնց թվում նաև «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների գործունեությունն է: Նրա խոսքով, քաղաքական հայտ ներկայացնելու հանգամանքը հիմնված է հենց արձանագրած հաջողությունների վրա. «Մեր հանրային գործունեությունն այսօր հասել է այն փուլին, երբ կարող ենք այն ավելի ընդարձակ հանրայնացնել, ներկայացնել արդեն կուսակցության ձևաչափով, նոր մասշտաբով ու նոր գործիքակազմով»:

Ավետիք Չալաբյանը նաև անդրադարձավ մյուս ընտրություններին մասնակցելու հարցին: Նախ ընդգծեց՝ նախկինում քաղաքական դաշտը սև–սպիտակ էր, և հիմա հույս ունեն, որ քաղաքական կյանքը մեր երկրում ազատականանալու է և լինելու է քաղաքական պայքար՝ մրցակիցների միջև. «Մենք չգիտենք՝ հաջորդ ընտրություններին ինչքան ժամանակ է մնացել, երբ լինի, կմասնակցենք»:

Արա Հակոբյանը նաև շեշտեց, որ արդեն կան իրենց ուժին անդամակցելու համար մշակված չափորոշիչները: «Խիստ կարևոր է, որ մարդիկ ունենան ազգային բովանդակություն, մասնագիտական որոշակի հմտություններ և հաջողություններ: Մեզ համար խիստ կարևոր են մարդու պրոֆեսիոնալ հատկանիշները, և կարծում ենք, որ այդպիսի ուժն է, որն այսօր բացակայում է մեր քաղաքական դաշտում»,–ասաց նա՝ ընդգծելով, որ հենց այսօրվանից սկսվում է անդամագրումը: Լրագրողները հետաքրքրվեցին ուժի՝ հատկապես անվտանգության, արտաքին քաղաքականության վերաբերյալ ունեցած տեսլականին:

Ա. Չալաբյանը շեշտեց՝ անվտանգության հատվածն ամենաընդարձակն է հռչակագրում, ինչն իր պարզ պատճառներն ունի. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգությունը տարածաշրջանում գոյություն ունեցող ցանկացած սուբյեկտի համար թիվ մեկ խնդիրն է: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրի անվտանգության վրա առավելագույն ջանքեր դնենք, ընդ որում՝ ոչ միայն քանակական, այլև որակական առումով: Երբ մենք սկսեցինք ռազմական արդյունաբերության հարցերով զբաղվել, և մեր հիմնադրամի միջոցների մի մասն ուղղեցինք այդ խնդիրներին, տեսանք, որ այստեղ պահանջվում է երկրի լավագույն տեխնոլոգիական ռեսուրսների մոբիլիզացիան, որպեսզի կարողանանք մեր հնարավոր հակառակորդներից առաջ ընկնել տարբեր ոլորտներում: Հիմա այդ գործընթացը կա, և մենք, մեր հիմնադրամները, շարունակելու ենք աջակցել այդ գործընթացին, իսկ որպես քաղաքական ուժ՝ միշտ կենտրոնացած ենք լինելու անվտանգության վրա»:

Նա խոսեց նաև կառավարության արտաքին և անվտանգության ոլորտներում վարած քաղաքականության մասին. «Մայիսի 8–ից մինչև ԱԺ ընտրություններ կառավարության գործունեության արդյունքն անվտանգության բնագավառում որոշակիորեն հիասթափեցուցիչ էր, որովհետև իրենք չափից դուրս կենտրոնացած են եղել ներքին օրակարգի վրա, իսկ անվտանգության ոլորտում որոշակի բացթողումներ են թույլ տվել»:

ՀԱՊԿ–ում առկա զարգացումները Ա. Չալաբյանն անբարենպաստ որակեց:

«Դրանք անմիջականորեն կախված են ներքին օրակարգի հետ: Ներքին օրակարգի համար իրականացվող գործողությունների հապճեպությունը և դրանց՝ մինչև վերջ չհաշվարկված լինելը բերեցին նրան, որ հիմա ՀԱՊԿ–ում մեր գործընկերների, դաշնակիցների հետ մենք ստեղծել ենք արհեստական խնդիր, որը կարող էր և չլինել, եթե մենք ավելի հետևողական ու համբերատար իրականացնեինք մեր գործողությունները: Երրորդ խնդիրը ՌԴ–ի հետ ռազմատեխնիկական բավականին մեծ օրակարգն է, որն այս գործողությունների հետևանքով, համենայն դեպս, հետ է ընկել: Այն չի ձախողվել, մեր տեղեկատվությունը ցույց է տալիս, որ այդ օրակարգը որոշակիորեն զարգանում է, բայց շատ ավելի դանդաղ, քան կուզենայինք»,–ասաց նա:

Այդուհանդերձ՝ խոսքը մի փոքր լավատեսական նոտայով ամփոփեց.

«Այս ընթացքում կարող էր և ավելի վատ լինել՝ կարող էին նաև նոր պատերազմական գործողություններ սկսվել: Ընդհանուր առմամբ, իհարկե, ունեմ որոշակի հիասթափություն, բայց մյուս կողմից այդ հիասթափությունը գուցե պայմանավորված է այն անցումային շրջանով, որով անցել ենք: Մեծ հաշվով՝ ինչ եղել է, լավ չէ, բայց կարող էր և ավելի վատ լինել»:

Խոսելով Արցախի հարցի մասին՝ Արա Հակոբյանը հավելեց, որ պետք է նոր բանակցային օրակարգի ձևավորում, ինչի հնարավորությունը հիմա ունենք. «Պետք է զերծ մնանք Մադրիդյան պարտվողական սկզբունքներից և մոտեցումներից: Մեծ հաշվով՝ պետք է բանակցել բանակցությունների նոր օրակարգի մասին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular