ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ի «երևակայական ուրվականը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՊԿ-ը շուրջ ինտրիգը կարծես թե աստիճանաբար մարում է և որոշակի ուրվագծումներ են երևում: Բատկան տարեվերջը ծանր է տանում` ակտիվացել է ու անցել ինքնագործունեության: Օրերս Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածու Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Հետո էլ ընդունել է Զասին, որ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարն է, ու ասել, որ Բելառուսը մի քանի թեկնածու է ունեցել, սակայն ընտրվել է նա, որպեսզի օրինակ ծառայի և ցույց տա, որ անհրաժեշտ է պաշտոնաթող գեներալների փոխարեն ղեկավարումը հանձնել երիտասարդ ու հեռանկարային գեներալներին՝ կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու համար:

Այստեղ նկատում ենք, որ ասվածը քար է Սերժ Սարգսյանի բանջարանոցը` Յուրի Խաչատուրովին առաջադրելու մասով: ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նախագիծը պետք է ստորագրեն բոլոր երկրները:

ՀԱՊԿ քարտուղարության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովն իր հերթին հայտարարել, որ փաստաթղթում նոր քարտուղարի նշանակման ժամկետ ամրագրված չէ: Բայց Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ մնացած օրերին կամ հաջորդ տարվա առաջին օրերին բոլոր իրավական ձևակերպումները կիրականացվեն և արդեն կաշխատի նոր պաշտոնում:

Հանգամանքների բերումով` Հայաստանը բացահայտեց իրական վիճակը ՀԱՊԿ-ում` ռազմաքաղաքական դաշինք, որի անդամները բոլոր հարցերում պաշտպանում են ոչ թե դաշինքի անդամ երկրի, այլ` դաշինքին չանդամակցող ու իրենց դաշնակցի հետ ոչ բարեկամական հարաբերություններից մեջ գտնվող երկրի շահերը: Հիմա ՀԱՊԿ-ը պիտի բացատրություններ տա` ինչու՞ է այդպես: Եվ իմա՞ստ ունի այդպիսի դաշինքի հետագա գործունեությունը, թե՞ ինքնանպատակ է` ինչպես հետխորհրդային տարածքի բոլոր կառույցները` սկսած ԱՊՀ-ից, որ Պուտինն անվանում էր ԽՍՀՄ-ից ապահարզանի ձև, մինչև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ՀԱՊԿ-ի քարտուղարի նշանակման հետ կապված ընդգծել էր, որ  քարտուղարի նշանակման խնդիրը պետք է լուծվի կոնսենսուսի ճանապարհով: Թեև գիտի, որ Զասը եղել է Ղրղզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում ու ստացել 4 երկրների նախագահների հավանությունը, տվյալ դեպքում մնում է Հայաստանը, որտեղ Զասը չի եղել և Հայաստանն էլ պատրաստ չէ ընդունել նրան իբրև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` Հայաստանը համարում է, որ չկա Երևանի քվոտան ժամկետից շուտ դադարեցնելու անհրաժեշտություն: Բայց նա նաև նշել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական է, ՀՀ համար գլխավոր խնդիրը ՀԱՊԿ ռազմաքաղաքական բնույթն է և ՀՀ հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը: Փաստացի` նա հստակ չի ասում` ի՞նչ է ուզում ու ի՞նչ է անելու: Ավելին` եթե կարևորը Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումն է, ակնհայտ է ՀՀ նկատմամբ Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների չկատարումը` համենայն դեպս մինչև 2020-ը ռոտացիան գործում է և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ՀՀ-ինն է: Բելառուսի թեկնածուին առաջադրելն ու պաշտպանելը բացահայտ հակադաշնակցային պահվածք է: Ու դա նորություն չէ ՀԱՊԿ-ում` նույն Բելառուսի նախագահի պատճառով Յուրի Խաչատուրովի նշանակումը հետաձգվեց մեկ տարի: Հայաստանը կարող է նույն դրամով վճարել Բատկային` նվազագույնը մեկ տարի, և դա կլինի ճիշտ որոշում ու պատասխան Հայաստանի դեմ նրա անթաքույց դեմարշին` պատերազմում ինչպես պատերազմում: Ի՞նչ է անելու Բելառուսի նախագահը` Իլհամ Ալիևի օգնությա՞նն է դիմելու, թե՞ հաջորդ քայլով Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնելու հրամանագիր է ստորագրելու ու հայտարարելու է, որ ՀՀ-ից բացի` բոլորը համաձայն են, ի դեպ սա ևս չի կարելի բացառել:

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular