ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու բենզինը չի էժանանում Հայաստանում, և ինչու նոր ներկրողներ չեն հայտնվում այս ոլորտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Համաշխարհային շուկայում նավթի գների իջեցման ֆոնին Հայաստանում գնային լուրջ փոփոխություններ չեն եղել։ Տեղ-տեղ միայն բենզինն է 10-20 դրամով էժանացել։ Նախկինում, երբ հարց էր բարձրացվում, թե ինչու բենզինը չի էժանացել, ներկրող ընկերությունների կողմից հիմնականում հնչում էր պատասխան, թե իրենք այդ պահին վաճառում են դեռևս մինչև էժանանալը ներկրվածը, դրա համար չեն կարող գնային փոփոխություններ կատարել։ Իսկ ներկայումս, նոր իրողությունների պարագայում, կարծես թե նույն պատկերն է։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ սխալ է հայաստանյան գները անմիջապես կապել նավթի գների հետ, նավթի գներն անմիջապես չեն կարող ազդել գնային փոփոխությունների վրա, բայց այստեղ այլ կարևոր հանգամանք կա։ Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ շուկայում խնդիր է ստեղծել մրցակցության բացակայությունը, դրա համար էլ մեր շուկայում գնային փոփոխություններ սպառողը չի զգում։ «Իրականում մեզ մոտ բենզինի գները ոչ թե շուկայական են, այլ դրանք եղել են կառավարվող իշխանությունների կողմից։ Իշխանություններն են սահմանել գինը ու այդ վիճակը պահպանվում է մինչև հիմա, քանի որ որևէ փոփոխություն չկա։ Իսկ այդ փոփոխությունը կարող էր լինել, եթե շուկայում նոր ներկրող հայտնվեր։ Իսկ թե ինչու նոր ներկրող չի հայտնվում շուկայում, դա էլ է շատ հարցեր առաջացնում։ Եթե եկամտաբեր շուկա է, ապա շատ բնական է, որ այդ շուկայում նոր մարդիկ ու կազմակերպություններ հայտնվեն, որոնք կզբաղվեն բենզինի ներկրմամբ»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ հստակ է, որ ներկայումս ոչ մի հովանավորչություն չկա, բայց դրա փոխարեն կան լրացուցիչ խոչընդոտներ։ «Այդ խոչընդոտները, ինձ հասած տեղեկություններով, որոշակի ժամանակ առաջ հարուցում էր վրացական երկաթուղին, իսկ Հայաստանում՝ «Հարավկովկասյան երկաթուղին»։ Այդպիսի խոչընդոտներ հարուցվում էին, իսկ թե դրան այստեղի ներկրողները մասնակից էին, թե ոչ, ես չգիտեմ։ Բայց փաստը մնում է փաստ, որ 8 ամիս է՝ Հայաստանում վառելիքի ներկրման շուկայում որևէ նոր ներկրող չի հայտնվել։ Իսկ, օրինակ, հարևան Վրաստանում 7-8 նման ներկրող կա և բարենպաստ պայմանների դեպքում այդ կազմակերպությունները կարող էին ներկրում իրականացնել նաև Հայաստանում, դրանով նպաստելով այստեղ գների նվազեցմանը»,- ասաց տնտեսագետը։

Մեր դիտարկմանը՝ եթե ներկրող կազմակերպությունները ինքնակամ չեն գնում վառելիքի գնի նվազեցման, ՏՄՊՊՀ-ն չունի՞ լծակներ ազդելու գների կարգավորմանը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ունի, իհարկե։ Ամենամեծ լծակներն ունի, բայց այդ մարմինը նախկինում ճիշտ հակառակն է մշտապես արել։ Այդ հանձնաժողովը նախկինում ոչ թե նպաստել է տնտեսական մրցակցությանը, այլ հակառակ գործն է արել։ Այդ հանձնաժողովը դարձել էր պետական հովանավորչության լծակներից մեկը։ Հիմա չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչով է զբաղվում այդ հանձնաժողովը։ Ես անգամ կարծում եմ, որ այդ հանձնաժողովն առհասարակ պետք չէ։ Բայց եթե կա, ապա տնտեսական քաղաքականություն իրականացնող ամենաբարձր օղակները պետք է պատասխանեն, թե առհասարակ ինչ է անում ՏՄՊՊՀ-ն, եթե, օրինակ, վառելիք ներկրողներն առ այսօր շարունակում են գերիշխող դիրք զբաղեցնել։ Սա որոշակի մտածելու տեղ է տալիս, և ժամանակը եկել է բացատրություններ տալու»։

Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ նոր կառավարության առաջնահերթ խնդիրներից պետք է լինի մրցակցային շուկա ունենալու խնդիրը, և այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular