ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ փողոցային առևտուրն արգելելը, նախ պետք է գոնե թոշակները բարձրացնեին․ Լուսինե Հարոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հունվարի 1-ից արգելվելու է փողոցային առևտուրը: Իշխանությունները գնում են շատ վտանգավոր ճանապարհով` թվում է, թե վատ բան չեն անում, սակայն մինչ դա անելը նախ պետք է գոնե թոշակները բարձրացնեին, ի դեպ, բարձրացնել չի նշանակում 17 000-ը դարձնել 25 000...
Հետաքրքիր է, նախարարներն ու մարզպետերը կարո՞ղ են 25 000 դրամով ապրել: Մեկ էլ էդ անիմաստ պատգամավորների թիվն ու աշխատավարձը կրճատեին, ո՞ւմ համար է գաղտնիք, որ այնտեղ առնվազն 80%-ը ընդամենը կոճակ սեղմողներ են:

Կարծում եմ՝ բոլորս լավ տեղյակ ենք, թե քանի ընտանիք իր գոյությունն է պաշտպանում հենց փողոցային առևտրի միջոցով, այնինչ իրենց իսկ ձևակերպմամբ միլիոններ թալանած գողերը շարունակում են վայելել իրենց գողոնը.... Չեք կարծու՞մ, որ եթե մինչև վերջին կոպեկը հետ վերադարձվեր, ինչպես և ի լուր ողջ աշխարհի հայտարարվում էր ամենատարբեր ամբիոններից, այս հրաշք տատին կստանար ոչ թե 25 000 ու կկանգներ անլուծելի խնդրի առջև, այլ 125000 ու այլևս ոչ ոք չէր դժգոհի, մի բան Էլ ավել, շնորհակալ կլինեին, որովհետև մարդիկ, հաստատ, փողոցային առևտրից հաճույք չեն ստանում այդ ցրտին ու այլ դժվարին պայմաններում:

Ի դեպ, այդ արգելքը վերաբերո՞ւմ է օլիգարխների առևտրի կետերին, օրինակ, Գնունու շինանյութի շուկային, որը գրավել է բոլոր հարակից մայթերը, թե՞ միայն այս խեղճուկրակ անհատներին: 
Ասեմ, որ հետամուտ եմ լինելու այս խնդրին:

Հ.Գ Երեկ մանր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումից հետո տուն գնալիս տեսա ցրտից կուչ եկած մի պապիկի, որ փողոցում սիգ էր վաճառում: Մոտեցա, հարցրեցի. «Հայրիկ ջան, ախր սիգի որսը արգելված է, ինչո՞ւ եք անում»: 
Պատասխանեց. «Բալիկ ջան, ախր ոնց տուն պահեմ, իմ թոռնիկներն էլ են ուզում Նոր տարի անեն»: :
Ու ես` օրենքի գերակայության մեծ ջատագովս, գլխիկոր հեռացա, որովհետև պատասխան ու լուծում չունեի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular