ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպառնացել էր տաքսիսիտին ու փախուստի դիմել. Ոստիկանների բացահայտումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 23-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ տաքսու վարորդ է, եւ ուղեւորը իրենից 5000 դրամ է վերցրել, ապա սպառնացել, որ դանակով կհարվածի եւ դիմել է փախուստի:

Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Մասիսի բաժին։ Տուժողի նշած վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզեցին, որ տաքսիստը, ժամը 00.30-ի սահմաններում անծանոթ երիտասարդին տեղափոխել է Այնթապ գյուղ։ Ուղեւորի խնդրանքով կանգնել է ճամփեզրի սուպերմարկետներից մեկի մոտ։ Մոր համար դեղ գնելու պատրվակով ուղեւորը վարորդից 5000 դրամ էր վերցրել՝պայմանով, որ վարձավճարի հետ կվերադարձնի։ Հասնելով Այնթապ, հրաժարվել էր վերադարձնել գումարն ու վճարել ծառայության համար, վիճաբանել էր տաքսիստի հետ եւ սպառնացել, որ կվնասի:

 

Տուժած վարորդը հրավիրվեց ոստիկանություն եւ հաղորդում տվեց։

Նոյեմբերի 27-ին դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ ծավալուն միջոցառումներ։ Ոստիկաններին բարդ աշխատանք էր սպասում, քանի որ տուժողը չէր մտաբերում ստույգ վայրը, որտեղ իջեցրել էր ուղեւորին։ Չնայած այդ ամենին, դեկտեմբերի 17-ին, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկաների գործադրած ջանքերը հաջողությամբ պսակվեցին։

Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարուակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular