ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճաղավանդակը կոտրել էր ու թալանել առանձնատունը. Ոսկեղենը գրավադրել էր, օծանելիքը՝ վաճառել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ Պտղնի գյուղում գտնվող իր առանձնատնից գողություն են արել։

Տարածքային կարգով հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին։

Օպերատիվ խումբը շտապեց Պտղնի գյուղ։

Ոստիկանները տուժողից հաղորդում վերցրին։ Նա հայտնեց, որ գյուղի Ամառանոցային թաղամասի իրենց առանձնատանը վերջին անգամ եղել են նոյեմբերի 25-ին։ Դեկտեմբերի 2-ի ժամը 10-ին էին վերադարձել, երբ տունն արդեն թալանված էր։ Տուժողը հայտնեց նաեւ, որ 2-րդ հարկի պատշգամբի ճաղավանդակը կոտրած է եղել, իսկ դուռը՝ բաց։ Հավանաբար այդտեղից էլ մտել էին տուն։ Գողացել էին ոսկեղեն, նոութբուք, թանկարժեք օծանելիք ու կենցաղային իրեր։

Աբովյանի ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի, կամ անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։ Ցանկալի արդյունքն ուշանում էր։

Դեպքից շուրջ 15 օր անց՝ դեկտեմբերի 18-ին, ոստիկանության ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հետեւողական ուսումնասիրության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ համանուն տարածքային բաժնի համագործակցության արդյունքում պարզվեց գողությունը կատարած հնարավոր անձի ինքությունը։ Երեւանում հաշվառված՝ 36-ամյա Տավրոս Ո.-ն էր, որը նույն օրը հայտնաբերվեց Արմավիրի մարզի Պտղունք գյուղում եւ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։

Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվեց գողոնի մի մասը։ Հայտնաբերվածը ոսկյա զարդերն էին, որոնք Տարոն Ո.-ն գրավադրել էր։ Պարզվել է նաեւ, որ գողացված օծանելիքը վաճառել է, նախնական տվյալներով՝ Վերնիսաժում։ Ձեռնարկվում են միջոցառումներ ողջ գողոնը հայտնաբերելու եւ տուժողին պատճառված վնասի ընդհանուր վնասը պարզելու ուղղությամբ։

Տավրոս Ոսկանյանը ձերբակալվել է։

Քննությունը շարունակվում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular