ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոնական օրերին պետք է բացառվի լռության կանոնների խախտումները. Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 22-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի, գլխավոր վարչությունների, վարչությունների, բաժինների, Երեւան քաղաքի, մարզային վարչությունների ու ենթակա բաժինների պետերը, ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու կրթահամալիրի ղեկավարությունը:

Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում բարեխիղճ ծառայության համար, ինչի շնորհիվ Հայաստանը ունեցավ աննախադեպ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ:

Վալերիյ Օսիպյանը ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին հրամայեց անցնել ուժեղացված ծառայության:

Հրահանգներ տրվեցին ըստ ծառայությունների. շուկաների, առեւտրի կենտրոնների, տոնավաճառների շրջակայքում կատարել շրջիկ ծառայություն, օպերատիվ գործունեություն իրականացնող ծառայողներին հանձնարարականներ տրվեցին շուրջօրյա ծառայությամբ կանխել, նախականխել ու բացահայտել հանցագործությունները, նաեւ ուշադրության կենտրոնում պահել համաներմամբ ազատ արձակված անձանց, նրանց հետ տանել բացատրական աշխատանք:

Ոստիկանության պետը նշեց, որ տոնական օրերին պետք է բացառվի լռության կանոնների խախտումները: Հրավառություններն իրականացնել մինչեւ ժամը 23-ը, օրենքը բացառություն է սահմանում միայն Ամանորի գիշերը: Հետեւել հրավտանգ իրերի առեւտրին, թույլ չտալ վաճառքը անչափահասներին: Լռության կանոնների խախտումները բացառելու ուղղությամբ հանդիպումներ ունենալ ռեստորանային համալիրների ու զվարճանքի վայրերի տնօրինությունների հետ, կատարել բացատրական աշխատանք:

Ճանապարհային ոստիկանությանը հրահանգվեց ուժեղացնել ծառայությունը մայրաքաղաքում եւ մարզերում: Այս օրերին հիմնականում Երեւանում ծանրաբեռնվում է երթեւեկությունը, այդ պատճառով բոլոր բանուկ խաչմերուկներում անհրաժեշտ է իրականացնել ուժեղացված ծառայություն:

Տոնական օրերին ոստիկանության զորքերը կլինեն պետական սահմանին: Ոստիկանության պետը եւս մեկ անգամ շնորհակլություն հայտնելով նրանց՝ հորդորեց այդ օրերին կրկնապատկել ուշադրությունն ու զգոնությունը եւ մաղթեց բարի ու խաղաղ ծառայություն:

Ոստիկանության պետը ամփոփելով խորհրդակցությունը՝ շնորհավորեց անձնակազմին գալիք տոների կապակցությամբ եւ նշեց, որ թեեւ հանգստյան ու տոնական օրեր են լինելու, սակայն ոստիկանության համար՝ առավել ծանրաբեռնված ու շուրջօրյա աշխատանքային: Նա հույս հայտնեց, որ ոստիկանությունն ինչպես ընտրություններին, այնպես էլ այս անգամ բարեխիղճ ծառայությամբ կապահովի մեր քաղաքացիների հանգիստն ու անվտանգությունը:

Խորհրդակցության ավարտին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում բարեխիղճ ծառայության, հանցագործություններ բացահայտելու, հետախուզվողներ հայտնաբերելու եւ հասարակական կարգի անվտանգությունն ապահովելու համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգեւատրվեցին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular