ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի «հերթապահ» ասուլիսը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահը 14-րդ անգամ անցկացրեց ամենամյա մեծ մամլո ասուլիսը և 3 ժամ 45 րոպեում պատասխանեց 61 հարցի: Նա խոսեց Կերչի նեղուցի միջադեպի ու ուկրաինացի նավաստիների, ուկրաինական եկեղեցու, Փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու ծրագրերի և Եվրոպայում ԱՄՆ հրթիռների տեղակայման, Սիրիայից ԱՄՆ զոորքերի դուրսբերման, Մարիա Բուտինայի, տնտեսության ստագնացիայի ու Կուդրինի, ռեպերների, կենսաթոշակային բարեփոխման և տասնյակ այլ հարցերի մասին: Ընդհանուր գնահատականով` ՌԴ նախագահը կրկնել է այն տեսակետները, որ տարբեր առիթներով ներկայացրել է և նոր ոչինչ ասուլիսում չի ասվել, որ կարող էր առանցքային նշանակություն ունենալ արտաքին կամ ներքին քաղաքականության մեջ:

Տարեցտարի Պուտինը հրավիրում է լրագողներին, որ նրանք իրեն ճիշտ թեզիսներ հրամցնեն: Նա ներկայանում է մտահոգ ու վճռական քաղաքական գործիչ: Բայց Ռուսաստանի իրավիճակի հետ դա որևէ առնչություն չունի:

Այդ մեծ իրադարձությանը հեռուստաալիքները մի քանի օր նախապատրաստում են ռուսաստանցիներին, ասուլիսը պետք է խորհրդանշի բացությունն ու թափանցիկությունը և ցույց տա մարդկանց, նախևառաջ աղքատ շրջանների, որ իրենց խնդիրներին էլ ուշադրություն է դարձվում, համենայն դեպս` մի քանի ժամ: Բայց բոլոր հարցերը, անկախ իրենց բովանդակությունից, ընդամենը թեզիսներ ու պատրաստի կարծրատիպեր են, որ նախագահին հնարավորություն են տալիս ներկայանալ բարի, հասկացող, իր ժողովրդին սիրող, խնդիրներ լուծող ղեկավարի դերում: Լրացուցիչ հարց տալն անհնար է:

Նրա տեսակենտը մնում է անառարկելի: Պետական հեռուստաալիքի լրագրողներից մեկը ասուլիսում մեջբերեց Ալեքսանդր Կուդրինի տեսակետը ՌԴ տնտեսության թույլ զարգացածության մասին, ի պատասխան Պուտինը ժպիտով ասաց, որ Կուդրինը լավ փորձագետ է ու ինքը հաճախ է լսում նրա կարծիքը: Դա պետք է ցույց տար, որ Պուտինն ընդունում է քննադատությունը: Բայց դրան ոչինչ չի հետևում` նա, ինչպես անցած տարիներին, կրկնում է, որ անհրաժեշտ է փոխել տնտեսության կառուցվածքը, որ համարյա ամբողջությամբ հենված է արտահանման վրա, այդ պատճառով, իր խոսքով, կատարվում են մասշատաբային ներդրումներ թվային տեխոնոլգիաներում ու ռոբոտաշինության մեջ: Այդ պահին դահլիճում գտնվողները հավանաբար հիշեցին վերջերս պետական հեռուստատեսության ռեպորտաժներից մեկում ցուցադրված ռոբոտին, որ իրականում ռոբոտի հանդերձանքով մարդ էր:

Արտաքին քաղաքական համարյա բոլոր թեմաները Պուտինն օգտագործեց Արևմուտքին ռուսաֆոբիայի մեջ մեղադրելու համար, իսկ պատժամիջոցներից, նրա խոսքով, Ռուսաստանը հեշտությամբ է գլուխ հանում` գյուղատնտեսությունը, օրինակ, ծաղկում է ապրում: Դա Պուտինի սիրած փաստարկն է պատժամիջոցներին վերաբերող հարցերում, որ իրականում զգալի հարվածում են ռուսական տնտեսությանը: Ի պատասխան եվրոպական պատժամիջոցների` Ռուսաստանն արգելել է արևմտյան մի քանի երկրներից ապրանքների ներկրումը և հիմա ստիպված է ավելի շատ արտադրել, որ հանգեցրել է ապրանքների որակի կտրուկ անկմանը, հատկապես ոչ շատ թանկ:

Միջուկային պատերազմի վտանգի մասին Պուտինը մեղմ արտահայտվեց, թեպետ վերջերս բոլորովին այլ տոնով էր խոսում: Միջուկային զենքի օգտագործման հանդեպ իռացիոնալ վախի պահպանումը ՌԴ գլխավոր խնդիրն է` կոնվենցիոնալ պատերազմում Ռուսաաստանը շատ ավելի թույլ է Արևմուտքից: Ռեգիոնների վերաբերյալ հարց ու պատասխանի սխեման նույնն է` լրագրողը պատմում է խնդիրը, Պուտինը նշումներ է անում ու խոստանում ամեն ինչ պարզել և օգնել: Խաբուսիկ հավատը, որ օգնությունը կգա, երբ Պուտինը վերջապես ամեն ինչ իմանա, նրա աջակցության գլխավոր հենասյուններից մեկն է բնակչության շրջանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular