ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան խնդիրը «դամոկյան սո՞ւր»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 19-ին իր պաշտոնական կայքում հրապարակել է Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը, որում կարդում ենք մի շարք դեկլարատիվ ու արհեստածին ձևակերպումներ: Սա ինչ-խոսք մի տեսակ յուրահատուկ դիվանագիտական «թոզփչոցի» էր, որը կարդալով հանրությունը բացառապես ոչինչ չի ընկալում:

Թե ո՞վ կամ ո՞ր լրատվամիջոցն է վերոնշյալ հարցն ուղղել ԱԳՆ-ին կամ նրա մամուլի քարտուղարին, ԱԳՆ-ի հրապարակման մեջ չի նշված, սակայն ԱԳՆ-ն ու նրա մամուլի քարտուղարն այդ մասին «կոնսպիրատիվ» նպատակներով կարող են և չհայտնել, դա թողնենք իրենց հայեցողությանը։ Մեզ առավելապես հետաքրքրում է, թե Միլանում Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում ինչու՞ չի անդրադարձել թշնամի պետության կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումից համառորեն հրաժարվելու փաստին։ Ինչու՞ է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առաջիկայում հանդիպելու, բնականաբար, ոչ թե թեյ խմելու կամ ոչ միայն թեյ խմելու, այլև Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բովանդակային քննարկումների նպատակով պայմանավորվածությունից առաջ, Էլմար Մամեդյարովին չի «հիշեցրել» Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության և, առանց դրա, ոչ միայն Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բովանդակային բանակցությունների, այլև նույնի վերաբերյալ քննարկումների անհնարինության և ավելորդության մասին։

Պարզ է, որ եթե Մնացականյանը Մամեդյարովի առջև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հարցը բարձրացրած լիներ, Ադրբեջանի ԱԳ նախարարը նրա հետ իր հանդիպումից հետո չէր ասի, որ Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնում է եղել։

Մեկ այլ հարց է, թե Արցախին ու Հայաստանին ընդհանրապես ու մասնավորապես ի՞նչ է տալիս Մնացականյանի ու Մամեդյարովի պայմանավորվածությունն առաջիկայում հանդիպումները շարունակելու վերաբերյալ՝ պահպանելով ձևավորված դինամիկան։ ՀՀ թուլացման պայմաններում Ադրբեջանին ժամանակ շահելու, առավել զինվելու, պատերազմին ավելի լավ նախապատրաստվելու հնարավորությո՞ւն է տալիս:

Ընդգծենք, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի՝ Արցախի ու Հայաստանի համար խիստ կարևոր, խիստ թանկարժեք պայմանավորվածությունները հենց այնպես ձեռք չեն բերվել, դրանք հնարավոր են դարձել 2016 թ. ապրիլյան պատերազմում Արցախի և Հայաստանի՝ 100-ից ավելի զոհեր տալուց, էլ ավելի մեծաթիվ վիրավորներ ու հսկայական նյութական կորուստներ ունենալուց հետո։ Ահա սա՛ է հիշյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գինը, և այժմ, ինչպես և անցած ամիսներին Մնացականյանի, Նիկոլ Փաշինյանի կողմից հիշյալ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը, ավելին՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետագա հանդիպումների, քննարկումների, բանակցությունների համար պարտադիր պայման լինելուն չանդրադառնալը, նշված խնդիրն Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև չբարձրացնելը ոչ այլ ինչ են, եթե ոչ մեր անմեղ զոհերի թափած արյունն ու մեր մյուս կորուստներն ուրանալ։ Եթե ունեն այլ բացատրություն, թող ներկայացնեն։

ՀՀ ԱԳՆ-ն իբրև ձեռքբերում է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը, արդեն իսկ լավ է ներկայացրել նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումը, կարծես թե ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում հնարավոր է, որ լիներ նաև կոնֆրոնտացիոն, թշնամական տոնայնություն։

Ավելին, ՀՀ արտգործնախարարությունը ձեռքբերում է ներկայացրել մի հայտարարություն կամ դրա վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը, որով վերահաստատվում է ԱՊՀ Դուշանբեի գագաթնաժողովում 2018 թ. սեպտեմբերի 28-ին Փաշինյանի և Ալիևի միջև ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը, ընդգծում ենք՝ փոխըմբռնումն ինտենսիվորեն աշխատելու է նաև՝ «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»։ Ի՞նչ են հասկանում Մնացականյանը, Փաշինյանը «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստել» ասելով, նման հանձնառության մասին խոսելով, Փաշինյանի կողմից նաև նման հանձնառություն վերցնելով։ Ակնհայտ է, որ հերթական անգամ, բայց այս անգամ արդեն մեր երկրի ղեկավարի կողմից արհեստականորեն հավասարության նշան է դրվել հայերի և ադրբեջանցիների միջև։

Հայ ժողովուրդը, ի տարբերություն ադրբեջանցիների մեծամասնության, միշտ էլ խաղաղասեր է եղել, խաղաղություն է երազել, պատրաստ է եղել ու պատրաստ է խաղաղության, հետևաբար երբ խոսքը «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ» Ալիևի կամ Ադրբեջանի հետ ինտենսիվորեն աշխատելու պայմանավորվածության ձեռքբերման մասին է, տրամաբանական հարց է առաջանում՝ չլինի՞ թե խոսքը հայ ժողովրդին՝ իր զավակների անգնահատելի արյամբ ազատագրած տարածքները հանձնելու գնով խաղաղության հասնելուն նախապատրաստելու մասին է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular