ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսամետ թե՞ հակառուս Նիկոլը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում հիմնական ուշադրությունը սևեռվել է Վլադիմիր Վլադիմիրիչի կողմից ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանին իր ղեկավարած քաղաքական ուժի ջախջախիչ հաղթանակի առթիվ շնորհավորել-չշնորհավորելու հարցին։ Թե՛ պաշտոնական Երևանի, թե՛ Մոսկվայի կողմից տրվող ցանկացած բացատրություն այսօր հանրության մեջ այն տպավորությունն է ստեղծում, թե հայ-ռուսական հարաբերություններում բավականին լուրջ ճգնաժամ կա։ ՌԴ, մեղմ ասած, պաշտոնական սառնությունը դրա հստակ արտահայտությունն է։ Բնականաբար, այդ ամենում կա ճշմարտության նշույլ։ Սակայն հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ այդքան պարզունակ չէ։

Եթե թավշյա գործընթացներից հետո հայ-ռուսական հարաբերությունները դիտարկենք ավելի լուրջ, խորքային տիրույթում, ապա պետք է դրանք վերլուծենլ մի քանի տեսանկյունից և մի քանի հարթակում։ Կա հարաբերությունների էմոցիոնալ, տեսանելի հատված, և կան ավելի խորքային գործընթացներ, որոնք շատ դեպքերում երկրորդ պլան են մղվում զգացմունքների ֆոնի վրա։

Հայ-ռուսական արդի հարաբերություններին անդրադառնանք այս երկու հիմնական հարթակներում։ Առաջինը տեսանելի կամ արտաքին հարթակն է։ Ի՞նչ է մատուցվում այս տիրույթում Հայաստանի և Ռուսաստանի հանրությանը։

Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումներում որևէ ռևերս չի լինելու, և Հայաստանի համար առաջնային են մնալու հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, այնուամենայնիվ, բազմիցս նշել է, որ կան հարցեր, որոնք պետք է հստակեցվեն և ավելի խորանան։ Վարչապետը մի քանի անգամ ակնարկել է, որ այդ հարցերը ՀՀ ինքնիշխանության և ինքնավարության մակարդակի բարձրացման հարթության մեջ են։ Այդ մասին նույնիսկ ակնարկվել է Պուտինի հետ հանդիպումներից մեկում, որից հետո Փաշինյանը շեշտել է, որ իր և Պուտինի միջև հարաբերություններում սև անկյուններ չկան։ Ըստ էության՝ եթե հայտարարվում է, որ ՀՀ-ն իր սուվերենության աստիճանը միջպետական կապերում պետք է ավելացնի, ապա պետք է լինեն նաև դրա արտաքին դրսևորումները, արտահայտիչները, որոնք կհամոզեն նախ և առաջ հայաստանյան ներքին լսարանին, որ ընդհանուր աշխարհաքաղաքական վեկտորի պահպանման պայմաններում Հայաստանի սուվերենության աստիճանը այդ հարաբերություններում պետք է մեծանա։ Եվ մենք տեսնում ենք դրա արտաքին արտահայտությունները։ Ժամանակ առ ժամանակ Նիկոլը հանդես է գալիս բավականին կտրուկ հայտարարություններով, մասնավորապես, հիշարժան է, որ երբ Փանիկում ռուսական զորախումբը զորավարժություններ էր անցկացնում, Փաշինյանը կառավարության նիստում շեշտեց, որ դա հարված է ՀՀ սուվերենությանը և պատասխան պահանջեց ռուսական կողմից։

Շատ ավելի աղմկոտ էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Արցախի հարցի շուրջ առ այն, որ եթե Ռուսաստանը չուզենա, ապա Արցախում պատերազմ չի լինի։ Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված խնդիրները և վերջինիս ձերբակալությունը, առանց կառույցի հետ համաձայնեցնելու, դիտարկվեցին որպես անարգանք Ռուսաստանի նկատմամբ, սակայն ՀՀ հանրությանը ներկայացվեց որպես ՀՀ ներքին հարց, որը պետք չէր համաձայնեցնել որևէ մեկի հետ։ Հետաքրքիր հետևողականությամբ Փաշինյանն անտեսում է Ռոբերտ Քոչարյանի հատուկ կարգավիճակը Պուտինի մոտ՝ ձերբակալել-ազատելով, նորից ձերբակալելով ՀՀ երկրորդ նախագահին։

Արտաքին դրսևորումներն այնպիսին են, որ Հայաստանը իբր ինքնուրույն որոշումներ կայացնելու սուվերենության մակարդակը բարձրացրել է։ Ինքն է որոշում այն հարցերը, որոնք իր իրավասությունների ներքո են՝ երբեմն առանց հաշվի առնելու Ռուսաստանի և այդ երկրի ղեկավարի անձնական հետաքրքրությունները։

Սրանք արտաքին դրսևորումներն են, որոնք հեղափոխական կամ հետհեղափոխական էյֆորիկ հանրության որոշ զանգվածների մեջ մեծ հրճվանք են առաջացնում՝ ստեղծելով տպավորություն, թե իսկապես Հայաստանն արդեն նույն հարթության մեջ է շփվում Ռուսաստանի և ՀԱՊԿ, ԵԱՏՄ գործընկերների հետ՝ երբեմն մատ թափ տալով, ճռճռան հայտարարություններ անելով։

Հայ-ռուսական հարաբերությունների երկրորդ հարթակը խորքային հարաբերությունների տիրույթն է։ Այստեղ փաստերն առավել քան խոսուն են։ Այս հարթակում շատ ավելի հետաքրքիր զարգացումներ են ընթանում, որոնք ցույց են տալիս, որ Փաշինյանի օրոք Հայաստանը, եթե չասենք, որ չի փոխել իր առանձնակի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, ապա կարող ենք նշել, որ երբեմն շատ ավելի խորացրել է ՌԴ-ից իր կախվածությունը, մանավանդ արտաքին քաղաքական հարթակներում։ Փաստ է, որ, օրինակ, ՄԱԿ-ում Հայաստանը Փաշինյանի օրոք երկու անգամ քվեարկել է հակառուսական երկու բանաձևերին դեմ (Ղրիմում մարդու իրավունքների խախտման բանաձև և Ղրիմում ռուսական ռազմականացում)։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է արտաքին հարթակներում հանդես գալ Ռուսաստանի ֆարվատերի դերում՝ ազդեցության ոլորտում՝ ընդ որում միշտ քվեարկելով Ռուսաստանի օգտին՝ այդ երկրի համար շատ զգայուն հարցերի շուրջ։

Հայաստանը Փաշինյանի օրոք համաձայնեց մասնակցելու գործողությունների, որոնց Սերժ Սարգսյանը ժամանակին չէր համաձայնում. խոսքը Սիրիայում Ռուսաստանի հետ խաղաղապահ գործողությունների մասնակցելու մասին է, ինչը գերզգայուն թեմա էր և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար։

Այսինքն՝ մենք ականատես ենք լինում փաստերի։ Մի կողմից արտաքին հարթակներում աղմուկ է բարձրացվում, խոսակցություններ են ծավալվում ՀՀ սուվերենության, հայ-ռուսական հարաբերությունների խորացման կամ սառեցման մասին և այլն։ Զուգահեռ իրական հարթությունն է, որը թեև հանրության ուշադրության կենտրոնում չէ, սակայն ռեալ պոլիտիկն է, ինչն ավելի մեծ նշանակություն ունի երկու երկրների համար, քան տարբեր հարցերի շուրջ բարձրացվող աղմուկը։

Սա հայ-ռուսական հարաբերությունների երկու երեսն է։ Այնպես որ, եթե հարցերը խորքային ենք դիտարկում, ապա ՌԴ նախագահի շնորհավորել-չշնորհավորելու դիլեման՝ հանրության համար ծամոն դարձած հարցը, ընդամենը երկու պետությունների հարաբերությունների շոուի արտաքին շղարշն է, որը շատ դեպքերում մարդկանց ուշադրությունը շեղում է իրական խորքային գործընթացներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular