ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձառու քաղաքագետը պետք է լավ իմանա միջազգային հարաբերություններում ԲՀԿ-ի ունեցած դիրքորոշումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինաս Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր քաղաքագետ Արմեն Բադայլանը, ով որպես մասնագետ, տարիներ շարունակ թրծվել է ՀՀ քաղաքական դաշտում, շատ լավ գիտի բոլոր կուսակցությունների անցած ուղին ու ենթադրվում է, որ պետք է հստակ պատկերացում ունենա նրանց արտաքին քաղաքական դիրքորոշման մասին, լրատվականներից մեկի հետ ունեցած զրույցի ժամանակ խոսել է ՀՀ քաղաքական ուժերի արժեհամակարգի ու դավանանքի մասին ՝ առանձնացնելով արևմտամետներին ու ռուսամետներին։ 
Գալով ՀՀ Ազգային ժողովում իր ներկայացվածությամբ երկրորդ քաղաքական ուժին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ ինչ-որ անհասկանալի բնորոշումներ է արել, ինչը Արման Բադալյանի նման հմուտ քաղաքագետի համար մի տեսակ տարակուսելի է։ 
Գուցե սա անփորձ ու երիտասարդ մի քաղաքագետ ասեր, ինչ-որ տեղ լիներ ըմբռնելի, սակայն ով-ով, բայց Արմեն Բադալյանը լավ պետք է իմանար, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տարիներով սերտ կապեր ստեղծելով տարբեր պետությունների՝ քաղաքական ուժերի հետ, այնուամենայնիվ ընդգծված համագործակցական ուղի է անցել ռուսաստանյան քաղաքական կուսակցությունների հետ։ Վերջին ամենից թարմ օրինակը, որ կարելի է բերել հենց Ռուսաստանի իշխող «Եդինոյա Ռոսիա» կուսակցության այցելությունն էր Հայաստան՝ Պետդումայում այս խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովի գլխավորությամբ։ Այստեղ այն էր հատկանշականը, որ ԲՀԿ-ն ու «Եդինոյա Ռոսիան» իրենց համագործակցության 10 տարին էին ամփոփում՝ շեշտելով համատեղ ձեռքբերումները և իրականացված ծրագրերը։ Եթե Արմեն Բադալյանը խորապես վերլուծեր այս ամենը, ապա նա չէր կարող էր չնկարել, տարիների ընթացքում իրականացված հսկայական աշխատանքը կոնկրետ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, միջկուսակցական և երիտասարդական բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները։
Հետևապես՝ սա բավականին հավասարակշռված ու հաստատուն փոխգործակցություն է և ԲՀԿ-ի մասին խոսելով՝ ցանկացած իրազեկ քաղաքագետ վստահաբար կարող է միջազգային հարաբերություններում ունեցած դիրքորոշման հարցում ընդգծել այն, ինչ զարմանալիորեն չի անում Արմեն Բադալյանը։ 
Իսկ թե ընդհանուր առմամբ որքանով է ճիշտ հայաստանյան քաղաքական ուժերին դասակարգելը արևմատմետների ու ռուսամետների, դա վերլուծաբաններին թողնենք, բայց մեկ բան պարզ է, որ նրանք առաջին հերթին պետք է լինեն ազգայնամետ ու հայամետ, մի բան, որը ԲՀԿ-ի ամենաբնորոշ դիմագծերից է։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular