ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադնառազվի» Պալաչի պահպանման ժամկետն անցել է․․․

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մանե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պալաչը՝ ասել է, թե Արթուր Հայրապետյանը, նորից ձեռնամուխ է եղել հին փեշակին։ 
Հիշում ենք այն մասին որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի դեմ հարուցվել է քրեական գործը, որն արվել է «Քինգ Դելյուքս» և «Տրանս կոմֆորտ» ընկերությունների
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանի կողմից: Վերջինս հայտնի Պալաչն էր, ով այս ընկերությունները հիմնելով, այդպես էլ չկարողացավ իրականացնել ճիշտ մարկեթինգային քաղաքականություն և ի վերջո որոշակի շղթայական ձախողումներից հետո, հայտնվեց սնանկ վիճակում: Այս մասին խոսել էին վերոնշյալ ընկերությունների նախկին տնօրենը, ով փաստել է, որ եկամուտը մի քանի անգամ ավելի շատ է եղել, քան այն գրավները, որոնք վերցրել է նա բանկից: Հետևաբար իր խաղատներում եկամուտը վատնելով և կամ շքեղագույն մեքենաներով լի ավտոտնակ ունենալն է պատճառը, որ այս ընկերությունները ժամանակի ընթացքում սնանկացան, այլ ոչ թե «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից անվճար կերպով սպասարկվող երթուղին, ինչը և փաստեց օրենքով չհիմնավորվելը։ 
Այստեղ հարկ է ևս մի կարևոր փաստարկ առաջ քաշել, այն, որ սնանկ ճանաչվելուց հետո այս ընկերությունների ակտիվները բանկի կողմից վաճառվել «Մուլտի Գրուփ» ընկերությանը, իսկ բարեգործական երթուղին 20 տարի շաունակ երբևէ չի դադարել իր աշխատանքները: Հետևաբար այս երթուղին չէր, որ պետք է խանգարեր այս ՍՊ ընկերություննեի գործունեությանը: Հետևաբար, հարցի տեսանելի կողմերին զուգահեռ կան նաև չտեսանելի կողմերը, որոնց մասին էլ այսօր բաց տեքստով խոսեց նաև նշյալ ընկերություններին տնօրենը, ով իր խոսքում ասաց, որ Պալաչի գործողությունների հիմքում եղել է միտումնովոր սնանկ ճանաչվելու մտադրություններ: Եթե այդպես է, ուրեմն նա իսկապես մի պլան է մշակել, որի արդյունքում ինքնասնանկացով կարող է հայտնվել բավականին շահավետ վիճակում:
Եվ կարծես թե այդպես էլ եղել է: Սնանակ ճանաչվելուց հետո Գագիկ Ծառուկյանի շնորհիվ նրա կորցրած հայրական տունը, գնվել ու նվիրվել է Պալաչի տարեց ծնողներին։ Եվ քանի դեռ այս պատմությունը չի պակվել ու Պալաչը շարունակում է իր՝ բութ բանջարեղենի դեմքով ելույթները այս ու այն ուղղությամբ, հիշեցնենք նրան ու վերջինիս սև քարոզչության համար օգտագորշել փորձողներին, որ Խալաչն ընդամենը «ադնառազվի» գործիք է և նրա պահպանման ժամկետը վաղուց կորցրել է իր թարմությունը։ Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի համաձայն՝ կանխամտածված սնանկությունը քրեորեն պատժելի արարք է, պատժելի է նաև զրպարտությունը։ Հետևաբար Պալաչի հարցում կարող է գործել բումերանգի էֆեկտը, ու դատարանում հենց ինքը հայտնվի ու նրա հարցը տեղափոխվի իրավապահների գործունեության դաշտ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular