ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔԿ-ն Երևանի 50 ամյա բնակչին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր անձանց առերևույթ դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձանց, իսկ իրեն փոխանցված գումարները՝ խարդախությամբ հափշտակել:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 50-ամյա բնակիչը, 2014թ. թվականի սկզբներին ծանոթանալով ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի հետ և տեղեկանալով, որ նա ցանկություն ունի ծառայությունը շարունակել ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ զորամասերից որևէ մեկում, կեղծ տեղեկություններ է ներկայացրել, թե, իբր, ռուսական զորքերում կապեր ունի և կարող է կազմակերպել նրա ծառայությունը ռուսական զորքերում: Նախնական տվյալներով՝ զորամասի հրամանատարը մաս-մաս, ինչպես նաև բանկային փոխանցումներով 50-ամյա տղամարդուն տվել է ընդհանուր 6.500 ԱՄՆ դոլար գումար: Սակայն վերջինս չի կատարել տված խոստումը և խարդախությամբ հափշտակել է իրեն փոխանցված գումարը:

Բացի այդ, 50-ամյա տղամարդը, 2016թ. տեղեկանալով, որ իր ծանոթը ցանկություն ունի զբաղեցնել անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը, հարցը լուծելու համար, իր միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, նշված անձին առերևույթ դրդել է առանձնապես խոշոր չափերով՝ 10 000 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Արդյունքում՝ 2016թ. մարտ և հունիս ամիսներին, քաղաքացին անձամբ 50-ամյա տղամարդուն փոխանցել է նշված գումարը, սակայն վերջինս խարդախությամբ հափշտակել է այն:

Այնուհետև՝ 2018թ. ամռան սկզբներին 1968թ. ծնված տղամարդը, իր ծանոթին՝ Սյունիքի մարզի բնակչին, ով աշխատում է որպես հրշեջ փրկարարական ջոկատի վարորդ, հորդորել է համապատասխան գումարի դիմաց զբաղեցնել ղեկավար պաշտոն, որն իրականացնելու համար, նրան դրդել է խոշոր չափերով՝ 1500 ԱՄՆ դոլար կաշառք տալ պաշտոնատար անձանց: Սյունիքի մարզի բնակիչը, իր օգտին գործողություններ կատարելու դիմաց, համապատասխան անձանց կաշառք տալու նպատակով, 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անձամբ 50-ամյա տղամարդուն է փոխանցել 700 000 ՀՀ դրամ գումար, մինչդեռ վերջինս, ստանալով նշված գումարը, չի կատարել իր կողմից տրված խոստումը և խարդախությամբ հափշտակել է այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:                           

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular