ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաբորատոր «բազարը» շարունակվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պրիմիտիվիզմը ինքնաբու՞խ է, թե՞ անխուսափելի, սա ավելի շատ հռետորական հարց է: Եթե հավատանք հայ լրագրողներին` Պուտինը քնելուց առաջ աղոթում է, որ գիշերն անփորձանք անցնի, ու Հայաստանը նոր «օյին» չբերի իր ու խեղճ ՀԱՊԿ-ի գլխին, Լուկաշենկոն իր հերթին հայհոյում է նույն թեմայով, Նազարբաևը շփում է ձեռքերն ու ուրախանում` Ալիևին զանգելուց առաջ ու հետո: Ուր կհասնենք նման մակարդակով: այլ հարց, որ այն բոլորն արվում է նպատակային է` ամեն ինչ փակուղի տանելու համար: Հետհայացք գցենք և հասկանանք՝ ի՞նչ է կատարվում մեր շուրջբոլորը:

Մինսկում ռուս լրագրողների հետ Լուկաշենկոյի հայտնի «ցերեկույթից» հետո Մոսկվայում «անկեղծացավ» Բաքվից վերադարձած ԱԳ նախարարը ու ասաց, որ Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են մշակում, որը կարգելի ՀՀ տարածքում օտարերկրյա զինվորականների ներկայությունը: Պարզվեց` խոսքը Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ու Երևանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին է: Ռուս լրագրողին շատ էր հետաքրքրում, թե ինչու է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այդքան մեծ, իսկ ՌԴ-ինը` փոքր, լավ է` չհարցրեց` ինչու՞ է ՌԴ դեսպանատունը քաղաքի կենտրոնում, իսկ ԱՄՆ դեսպանատունը օդակայանի ճանապարհին, այսինքն` ԱՄՆ վերահսկում է Երևանի մուտքը:

Իրականում տարօրինակը ոչ թե կենսալաբորատորիաների շուրջ սկանդալային հայտարարությունն էր, այլ այն, որ «Ռուսաստանը միշտ էլ աշխատել է ՀՀ համակարգային ընդդիմության, այդ թվում «Ելք» խմբակցության պատգամավորների հետ»։ Այդ հայտարարությունը պետք է մանրամասնել, գուցե հենց այստեղ է «Ելքի» տրոհման պատճառը և մասնակից կուսակցությունների տարբեր ճանապարհներ ընտրելը` մեկ տարի անց, երկու կուսակցությունների ղեկավարների արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսակետների 180 աստիճանի շրջադարձի բացատրությունը: Բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ինչպես չի հետաքրքրում, որ նույն հարցազրույցում Լավրովը խոսել է «փափուկ ուժի» մասին՝ ասելով, որ Ռուսաստանը շարունակում է համագործակցել հայաստանյան բոլոր ուժերի հետ: 

Հարց է առաջանում՝ ինչու՞ ենք ՀՀ քաղաքական ուժերի ու ՌԴ համագործակցության մասին իմանում Մոսկվայից ու Լավրովից: ՌԴ ԱԳ նախարարի հարցազրույցի հաջորդ օրը ասուլիս տվեց ու Հ1-ում հարցազրույցի գնաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Անատոլի Կոպիրկինը: Թվում էր` ամենաանբարենպաստ պահն է հրապարակային ելույթի` Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողին հերթական սպանության մեջ կասկածով հետաքննության պահին ու նախարարի սկանդալային հայտարարություններից հետո: Դեսպանը գնաց ինքնազոհողության, որ այնքան էլ չստացվեց` ամեն երկրորդ հարցին պատասխանելով` «Այս պահին պատրաստ չեմ» կամ «Դա իմ կոմպետենցիան չէ»: Թերևս հիմնականը, որ դեսպանը ուզում էր ասել` «Ո՞վ, ու՞մ, ի՞նչ կարող է արգելել։ Խոսքը երկու սուվերեն, հավասար իրավունքներ ունեցող պետությունների համագործակցության մասին է: Հարաբերությունները հենց այս հենքի վրա էլ կառուցվում են»-ն էր։ Լաբորատորիաների մասին. Լավրովն ասում է` համաձայնագիրը ավարտին ենք հասցնում: Այս ամենից հետո ապշեցրեց Նիկոլ Փաշինյանը` հաջորդ օրը հայտարարելով. «Նման ինչ-որ պայմանագիր նախկինում քննարկվել է ՀՀ իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք ՌԴգործընկերների հետ այդպիսի հարց չենք քննարկել»: Ապշեցուցիչը ոչ թե հայտարարությունն էր, այլ այն, որ նրան չէր հետաքրքրել` բա Լավրովը ի՞նչ է ասում:

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանեց` կենսաբանական լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական են: Պարզվում է` ՀՀ-ն կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրություններ` խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները պահելով: Ի՞նչ կապ ունի ՌԴ-ն ՀՀ կենսաբանական լաբորատորիաների հետ: Ի՞նչ կասկածամտություն է ռազմավարական դաշնակցի նկատմամբ: Ինչու՞ է Մոսկվան ամեն տեղ իր դեմ դավադրություն որոնում: Ինչու՞ են համառորեն տպավորություն ձևավորում, որ ՀՀ-ում գործում են ԱՄՆ-ի գաղտնի լաբորատորիաներ, եթե այդ լաբորատորիաները գտնվում են ՀՀ ենթակայության տակ: Տրամաբանական կլիներ, եթե լաբորատորիաները ստեղծված լինեին ռուսական աջակցությամբ ու Լավրովը համաձայնագիր նախաձեռներ, որ այլ երկրի զինվորականներ մուտք չունենան: Կամ` նման առաջարկ աներ ԱՄՆ պետքարտուղարը: Հարցը վերաբերում է ՀՀ ինքնիշխանությանը:

Հերթական անգամ ՀՀ-ին փաստի առաջ են կանգնեցնում` իր անունից հայտարարություններ անելով: Լաբորատորիաները թեև Հայաստանինն են, նախկին իշխանությունն է ՌԴ-ին թույլ տվել մուտք գործել լաբորատորիաներ` համոզվելու, որ իր դեմ դավադրություն չկա: Եթե լաբորատորիաները բացառապես Հայաստանինն են և քաղաքացիական են` զինվորականներ չկան, ինչի՞ շուրջ են եղել հայ-ռուսական բանակցություններն ու համաձայնագիրը: Ինչու՞ պիտի ՀՀ-ն սահմանափակի համագործակցությունը այլ երկրների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular