ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է մենինգիտը և ինչի՞ց է այն առաջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Ձմռանը դրսում գտնվելիս գլխարկ չդնելու դեպքում կարելի է հիվանդանալ մենինգիտով։ 

Իրականում այդպես չէ։

Մենինգիտը սուր ինֆեկցիոն հիվանդություն է։ Այս հիվանդության 99 % դեպքերում հիվանդության հարուցիչը լինում է մենինգոկոկ բակտերիան, մնացած դեպքերում կարող են լինել վիրուսներ, այլ բակտերիաներ և սնկեր։ Այն, որ գլխարկ չկրելը կամ մրսելը կարող է մենինգիտ առաջացնել, հին «ժողովրդական հեքիաթ» է, որին հավատում են հատկապես ավագ սերնդի մարդիկ։ Մենինգիտով հիվանդանալու հավանականությունը բոլորովին կապ չունի ցրտի և գլխարկ կրելու հետ։ Իհարկե, պետք է նշել, որ ցանկացած դեպքում, ինչպես մենինգիտը, այնպես էլ այլ հիվանդություններ, կարող են ծանր ընթանալ մրսածության և դրա հետ կապված այլ հիվանդությունների առկայության դեպքում։ Անգամ վիճակագրությունն է փաստում, որ մենինգիտը կապ չունի գլխարկ կրելու հետ, քանի որ այդ հիվանդությունը ակտիվանում է ոչ թե ձմռանը, այլ ուշ աշնանը և վաղ գարնանը։ Եվս մեկ փաստ. 20–րդ դարից սկսած՝ մենինգիտով ամենաշատը հիվանդանում են Աֆրիկայում։ Անգամ բժիշկների կողմից ընդունված որոշակի հասկացություն կա՝ «մենինգիտային գոտի», որի մեջ մտնում են Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրները՝ Չադը, Մալին, Նիգերիան և այլն։

Մենինգիտը ուղեղի պատյանի բորբոքում է։ Տարբերում են մենինգիտի մի քանի տեսակներ՝ շճային, թարախային։ Մենինգոկոկային վարակի աղբյուր հանդիսանում է միայն մարդը, այսինքն՝ մենինգոկոկային մենինգիտով հիվանդները, վերին շնչուղիների լորձենաբորբի կատարալ երևույթներով հիվանդները և առողջ վարակակիրները։ Հիվանդության փոխանցման եղանակը օդակաթիլային է։ Հիվանդացության՝ տարվա եղանակից կախվածության վրա ազդող գործոններից են՝ կլիմայական պայմանները (ջերմաստիճանի կտրուկ տատանումները, բարձր խոնավությունը), մարդկանց միջև հաղորդակցման բնույթի փոփոխությունը ձմեռային ժամանակաշրջանում (փակ կացարաններում երկարատև գտնվելը, ոչ բավարար օդափոխությունը և այլն)։ Պարբերաբար, 10–15 տարին մեկ նկատվում է տվյալ վարակի դեպքերի համաճարակային բարձրացում։ Առավել հաճախ հիվանդանում են փոքր տարիքի երեխաները և տղամարդիկ։ Հիվանդանալու ռիսկային խմբի մեջ են մտնում նաև մարդիկ, որոնք կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված տարբեր արատներ կամ մեջքի ու գլխի վնասվածքներ ունեն։ Իսկ ընդհանրապես, կան շատ գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը։ Հիմնականում վարակվում են հիվանդներից կամ բակտերիակիրներից՝ խոսելիս, հազալիս, փռշտալիս, ինչպես նաև համբուրվելիս։ Առավել հաճախ վարակվում են վերին շնչուղիների կատարով հիվանդ անձինք։ Մենինգիտը կարող է լինել նաև միջին ականջի, քթի հավել յալ ծոցերի, ինչպես նաև այլ վարակիչ հիվանդությունների բարդություն։

Որոշ գիտնականներ համարում են, որ դեռևս Հիպոկրատին է հայտնի եղել մենինգիտը։ Մինչվերածննդյան շրջանի բժիշկները, օրինակ՝ Ավիցեննան, ամենայն հավանականությամբ, գիտեին այս հիվանդության մասին։ Տուբերկուլ յոզային մենինգիտի դեպքի մասին առաջին հաղորդումը եղել է 1768 թվականին՝ շոտլանդացի բժիշկ Ռոբերտ Ուիտի կողմից՝ հիվանդի մահվան նկարագրության մեջ։ Համաճարակային մենինգիտը համեմատաբար նոր երևույթ է։ Առաջին վավերագրված համաճարակը եղել է Ժնևում 1805 թվականին։ Հետագա տարիներին մի քանի համաճարակներ են եղել Եվրոպայում և ԱՄՆ֊ում, առաջին համաճարակը Աֆրիկայում 1840 թվականին է եղել։ Աֆրիկայում համաճարակները հաճախացել են 20–րդ դարում՝ Նիգերիայում և Գանայում՝ 1905–1908 թվականների համաճարակներից սկսած։ Առաջին հոդվածը բակտերիական վարակի մասին՝ որպես մենինգիտի պատճառ, գրվել է ավստրիացի բակտերիաբան Անտոն Վայքսելբաումի կողմից 1887 թվականին։

Մինչև 20–րդ դարը մենինգիտից մահացությունը հասնում էր մինչև 90 տոկոս։ 1906 թվականին, ձիերի իմունիզացիայի միջոցով, ստացվեցին մենինգիտի հարուցիչների նկատմամբ հակամարմիններ. ամերիկացի գիտնական Սայմոն Ֆլեքսների կողմից այս գաղափարի զարգացումը թույլ տվեց զգալիորեն կրճատել մենինգիտի հետևանքով մահացությունը։ 1944 թվականին հիմնավորվեց, որ պենիցիլինը կարող է կիրառվել այս հիանդության բուժման նպատակով։ 

20–րդ դարի վերջերին հեմոֆիլային ցուպիկի դեմ պատվաստանյութի կիրառումը նվազեցրեց այս ախտածինով պայմանավորված հիվանդության դեպքերի քանակը։ Բանն այն է, որ մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հեմոֆիլային ցուպիկը մենինգիտ առաջացնելու ամենատարածված մանրէն է։ Նշենք, որ արդեն մի քանի տարի է, որ այս պատվաստանյութով պատվաստումը Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում է և կատարվում է անվճար։ Զարմանալի է, որ այս պատվաստման ներդրումը ժամանակին աղմուկ չբարձրացրեց պատվաստումները այդքան չսիրող մեր որոշ ակտիվիստների մոտ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular