ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական հեղափոխության գաղափարաբանությունը պետք է լինի՝ «արդիականացնել՝ պահպանելով բոլոր աշխատատեղերը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Իննեսա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետաքրքրված լինելով հայկական քաղաքական դաշտով՝ փորձում եմ հետևել իրադարձություններին, այդ թվում նաև փորձագետների և քաղաքագետների մեկնաբանություններին: 
Աչքովս ընկավ երեկ «Մուլտի Գրուպի» տարվա ամփոփիչ զեկույցը հանրությանը: Կոնկրետ առանձնացնեմ մեկ չափազանց կարևոր հանգամանք՝ «Արարատցեմենտը» ներդրումներ է կատարելու նորագույն տեխնոլոգիաներով գործարանն արդիականանացնելու մեջ՝ ընդ որում, ուշադրություն, պահպանելով բոլոր աշխատատեղերը:
Տարածված հաղորդագրության մեջ այն որակվել էր որպես Գագիկ Ծառուկյանի կողմից տնտեսական հեղափոխության մեջ առաջին քայլ: Հանուն արդարության պետք է փաստել, որ դա հենց այդպես է, որ կա: Այլ անվանմամբ իհարկե կարելի է բնութագրել այդ գործընթացը, սակայն այն չի լինի ամբողջական և չի արտացոլի երևույթի ողջ գաղափարաբանական կողմը:
Այս ֆոնին բավական անպատեհ էր հայրենական քաղաքագետներից մեկի՝ Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունը այս հարցին: Վերջինս բավական անլուրջ լեքսիկոնով պնդում է, թե սա սովորական կառավարում է: Կարծում եմ կարիք չկա նույնիսկ հիշեցնելու, որ սովորական կառավարման դեպքում աշխատակազմի կեսին կրճատում են՝ ելնելով նույն օպտիմալության սկզբունքից, հատկապես, երբ նորագույն տեխնոլոգիաներով պատրաստվում են ավտոմատացնել գործարանը:
Ասեմ, որ ի պատիվ «Մուլտի Գրուպի» պետք է նշել, որ այս տարվա ընթացքում պարզապես ահռելի աշխատանք է տարվել այս կոնցեռնի կողմից՝ միայն այս տարի 3 նոր գործարան է շահագործման հանձնել, իսկ մի քանիսի նախապատրաստական աշխատանքները ակտիվ փուլում են:
Եվ երբ մի սովորական քաղաքագետ սա անվանում է սովորական կառավարում՝ անտեսելով այդ նույն կառավարման հիմքում ընկած գաղափարաբանությունը՝ «արդիականացնել՝ պահպանելով բոլոր աշխատատեղերը», ապա հասկանում ես, որ մարդկային անշնորհակալությունը իր դրսևորմամբ մինչև անսահմանություն կարող է ձգվել: Սա նոր մոտեցում է, որը կոչված է օրինակ ծառայելու բոլոր ներդրողների համար, և այլ կերծ, քան տնտեսական հեղափոխություն, այն կոչել հնարավոր չէ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular