ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ–ն երկրորդվո՞ւմ է, կամ՝ ե՞րբ կմեծանա խորհրդարանի դերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ովքեր այս ամիսների ընթացքում չեն հաջողել կառավարությունում, կլինեն ԱԺ–ում: Այս օրերին տարբեր շրջանակների կողմից ենք նման տեսակետներ լսում, ինչը թույլ է տալիս նաև մի շարք եզրահանգումներ և հարցադրումներ անել: Դրանցից մեկն էլ հետևյալն է՝ փաստորեն, խորհրդարանական երկրում խորհրդարանը երկրորդվո՞ւմ է: Քաղաքագետ Արմեն Բադալյանն այս փուլում նման խնդիր չի տեսնում: 

«Խորհրդարանում 132 պատգամավոր կա, որից 88–ը՝ «Իմ քայլը» դաշինքից: Նրանցից մի քանիսի ոչ արդյունավետ աշխատելը այդքան չի ազդի խորհրդարանի որակի վրա, բայց այդ նույն գործչի անարդյունավետ աշխատանքը նախարարի պաշտոնում բավականին տեսանելի կլինի: Նախարարությունը բավականին լուրջ գործունեություն է իրականացնում, և եթե նախարարը սխալ գործի, կտուժեն տասնյակ հազարավոր մարդիկ: Խմբակցության ներսում պատգամավորի ոչ կոմպետենտությունը չի երևա, բացի այդ, կքննարկեն և ինչ–որ դրական որոշման կհանգեն»,–ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ պետք է հաշվի առնել նաև այն, որ, ի վերջո, 88 հոգին չի որոշելու ինչ–որ բան, այլ՝ վարչապետը»,–1or.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, չի ստացվո՞ւմ, որ ԱԺ–ի դերն է նվազեցվում, նա ընդգծեց, որ գոնե այս պահին նման խնդիր չկա. «Դա կախված կլինի ապագա աշխատանքից: Եթե «Իմ քայլը», ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն արդյունավետ աշխատեն, ԱԺ–ի դերը կբարձրանա: Եթե՝ ոչ, ապա ԱԺ–ի դերը կփոքրանա: Կոնկրետ մեկ ոչ կոմպետենտ պատգամավորի ոչ անարդյունավետ աշխատանքը դեռ ցուցանիշ չէ, այստեղ պետք է դիտարկել խմբակցության աշխատանքը: Վատ, թե լավ կաշխատի ԱԺ–ն, ցույց կտա առաջիկա վեց ամիսը»:

Արմեն Բադալյանը նշեց՝ հարցին զգացմունքային կողմից մոտենալու դեպքում առաջին հայացքից կարող է թվալ, որ ԱԺ–ն այդպիսով երկրորդվում է. «Որովհետև եթե դու լավ չաշխատող նախարարին ուղարկում ես ԱԺ, կարծես ինչ–որ պահեստային տարբերակ է ստացվում: Բայց եթե մոտենում ենք սառը հաշվարկով, տեսնում ենք, որ երկրորդման խնդիր չէ: Դա, իհարկե, ապագան ցույց կտա: Բոլոր հնարավորությունները կան, որ ԱԺ–ն մաքսիմալ արդյունավետությամբ աշխատի, բայց ոչ ոք հիմա չի կարող երաշխավորել դա»:

Ինչ վերաբերում է ընդհանուր հետընտրական իրավիճակին, քաղտեխնոլոգը նկատում է՝ նախատոնական տոնայնությունն իր ազդեցությունը թողել է քաղաքական կյանքի վրա. «Ակտիվ գործունեություն կսկսվի ծավալվել միայն հաջորդ տարվա հունվարի երկրորդ կեսից, երբ ԱԺ–ն իր առաջին նիստը կանի, կընտրվի ղեկավարություն, կառավարությունն իր ծրագրերը կբերի: Ներկայիս պասիվության շրջանն օբյեկտիվ է»:

Հետընտրական գործընթացների մեջ նա առանձնացրեց նաև ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցության բանավեճը: Այդ համատեքստում նա ընդգծեց այն հանգամանքը, որը պետք է հաշվի առնեն ու հասկանան կուսակցությունները:

«Դեկտեմբերի 9–ին արդեն դե յուրե գիծ քաշվեց նախկին և ներկա համակարգերի միջև: Գիծը բաժանում է երկու կառավարման համակարգ. մինչև 2018թ. ապրիլ Հայաստանում գործում էր քրեաօլիգարխիկ համակարգ, որն ուներ իր տրամաբանությունը և օրենքները: Կար քրեաօլիգարխիկ համակարգ և այդ համակարգի շահերը ներկայացնող ՀՀԿ, մյուս կողմում ժողովուրդն էր, և տարբեր քաղաքական ուժեր միմյանց դեմ պայքարում էին՝ ժողովրդի կողմից դիտվելու որպես միակ ընդդիմադիր ուժ: Փաստացի երկբևեռ համակարգ: Բայց ապրիլին դե ֆակտո, դեկտեմբերից դե յուրե վերացավ քրեաօլիգարխիկ համակարգը: Եվ ժողովուրդը, որպես առանձին գործոն, բաժանվեց առանձին էլեկտորատ խմբերի, և յուրաքանչյուր էլեկտորատ իր շահերը ներկայացնող խումբ ունի: Արդեն միակ ընդդիմության համար պայքարի կարիքն այլևս չկա, որովհետև քաղաքական խաղի նոր կանոններ կան: Հիմա կուսակցությունները պետք է ոչ թե պայքարեն ողջ ժողովրդի ձայնին տեր կանգնելու, այլ կոնկրետ իրենց ընտրազանգվածի շահերը ներկայացնելու համար»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե կուսակցությունները հասկանան, որ այդ փոփոխությունը տեղի է ունեցել, նոր կանոններով առաջնորդվեն, կարող ենք ասել, որ խորհրդարանի դերը կմեծանա:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, քաղաքագետը նրանց պասիվությունը ևս պայմանավորեց նախատոնական շրջանով. «Բայց հաջորդ տարվանից հիմնական ուժերը՝ ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ն ու «Սասնա ծռերը» կարող են ինչ–որ ակտիվություն դրսևորել, բայց միայն արմատական ռեբրենդինգից հետո: Եթե մյուս տարվա գարնանից դա չտեսնենք, կարող ենք ասել, որ այդ ուժերը, որպես այդպիսին, նույնպես գնում են պատմության արխիվ: Որքան ակտիվ աշխատի խորհրդարանը, այնքան անտեսանելի կլինի արտախորհրդարանական ուժերի դերը, որքան պասիվ ու անհետաքրքիր կլինի ԱԺ–ն, այնքան կմեծանա արտախորհրդարանական ուժերի դերը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular