ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսքանից հետո ինչպես է անթասիբ Պալաչը նայելու իր երեխաների աչքերին կամ փորձելու նրանց դաստիարակել

ՎԻԴԵՈ

Մովսես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է.

Հայտնի Պալաչը նորից բենեֆիս է սկսել համացանցում՝ նորից իր տրանսպորտային ընկերությունների սնանկացման համար մեղավորներ է փնտրում՝ վկայակոչելով Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով անվճար երթևեկ տրամադրելու փաստը: Այս անգամ Պալաչն այնքան լուրջ է ընդունել իր բենեֆեիսը, որ շարունակաբար համացանցը ողողում է իր գարշելի հարցազրույցներով, որոնք մեկը մյուսի հետևից ավելի են ամբողջացնում նրա ցինիկ ու անթասիբ կերպարը: 
Նա երկրի նոր իրավիճակի մասին է խոսում և կարծում է, որ իր մախինացիոն մեղադրանքները, որոնք երիցս հերքվել են օրենքի յուրաքանչյուր տառին համապատասխան, կկարողանա սղացնել ու գումար շորթել: Իսկ այս երևույթը Պալաչի մասնագիտացումն է: Տարիներ շարունակ նա շորթել է ունեցվածք ու գումար ոչ միայն նրանցից, ում հետ գործ է բռնել: Նա շորթել է իր ընկերներից, իր հարազատներից և անգամ հայրական տունն է գրավադրել՝ առանց հոգալու ծնողների կեցության ու հետագայի մասին: Նրա ամենից խոշոր թալանը հենց չինական ընկերության հետ կնքած հայտնի պայմանագիրն է, որը ենթադրում էր ավտոբուսների ձեռք բերում և տրանսպարտային փոխադրումներ իրականացնելու հեռանկար: Սակայն Պալաչը մտադիր էր բոլորովին այլ նպատակներով ծախսել այդ գումարները՝ անձնական հաճույքներ, ճանապարհորդություններ, մի խոսքով շվայտ կյանք: Իսկ 4 մլն կազմող նրա պայմանագրային պարտավարությունները ևս նա չէր պատրաստվում վճարել, քանզի նա արդեն իսկ որոշել էր ընկերությունները ինքնասնանկացման տանել, ու մեկ գնդակով երկու նապաստակ որսալու սկզբունքով թե չինական ընկերությանը կքցեր, թե պետութոունից փոխհատուցում կստանար: Այս փառահեղ պլանն անշուշտ իրականացրեց Պալաչը և ընչաքաղցությանը հագուրդ չկարողանալով տալ՝ սկսեց աջ ու ձախ մեղադրյալներ որոնել՝ թիրախավորելով Գագիկ Ծառուկյանին: Հենց այս կետում էլ զրոյանում է Պալաչի մարդկային ամեենաչնչին արժանիքի գոյության հույսը, քանի որ սնանկ ճանաչված ու ամեն բան կորցրած Պալաչի հայրական տան համար հենց Գագիկ Ծառուկյանը վճարեց ու նվիրատվության կարգով հետ վերադարձրեց անառակ որդու երեսից անօթևան մանացած ծնողներին: Ի դեպ՝ հիմա Պալաչը նորից այդ նույն տունը գրավադրել է ու նորից անտուն թողնելու տխուր հեռանկարին դատապարտել ծնողներին: 
Ժանգոտված դռան նման ճռռացող ու ճառող Պալաչի բոլոր մեղադրանքներն անշուշտ ի չիք կդառնան, քանզի ոչ մի հիմնավորում չունեն, բայց երբ օրենքը վերստին հերքի Պալաչի հիվանդ երևակայության արգասիքները հանդիսասող մեղադրանքները և փակի նրա ստախոս բերանը, ու ամեն բան մնա մարդկայինի տիրույթում, ինչպես է նա շարունակելու հայր կոչվել, կամ երեխաներ դաստիարակաել ու որ ամենից վատն է՝ անթասիբ ու անսկզբունքային հայրը ինչպես կարող է նայել իր երեխաների աչքերին…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular